Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0044.280409

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        04            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32009177

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

17 ապրիլի 2009 թվականի N 44-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 61-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ սահմաններից դուրս տեղակայված Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական օդանավ շահագործող ընկերությունների կառուցվածքային ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինժեներատեխնիկական կազմակերպությունների և այն օտարերկրյա ինժեներատեխնիկական կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն են հայտնել սերտիֆիկացվել սույն կարգով:».

2) Կարգի 9-րդ կետի ա) ենթակետից հանել «առաջին» բառը.

i

3) Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«13. Սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

բ) կազմակերպության տեխնիկական սպասարկման ձեռնարկը,

գ) օդանավերի տեխնիկական սպասարկման ծրագիրը:».

4) Կարգի 16-րդ կետի «եռօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով.

i

5) Կարգի 19-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից, եթե Կազմակերպությունը սերտիֆիկացվել է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխան: Այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատի ճանաչումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա, որը իր աշխատանքներն իրականացնում է սույն կարգի 6-րդ կետով Կազմակերպության սերտիֆիկացման գծով հետազոտական աշխատանքների նկատմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Ճանաչման արդյունքում Կազմակերպությանը տրվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված Սերտիֆիկատ, որի գործողության ժամկետը չի կարող լինել ավելին, քան այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատի գործողության ժամկետը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
17.04.2009
N 44-Ն
Հրաման