050.0018.200209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009075
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2009 թվականի թիվ 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 236-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումների (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 007 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 61-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 236-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
i
1) Որոշմամբ հաստատված Հավելված 1-ը լրացնել 1.6 և 1.6.1 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«1.6. Գործարքը կատարվել է ռիելտորական գործունեություն իրականացնող անձի
միջոցով | |:
1.6.1. «Ռիելտորական գործունեություն իրականացնող անձի
անունը/անվանումը | |«:
i
2) Որոշմամբ հաստատված թիվ 007 հաշվետվական ձևի (Հավելված 1-ի) Հավելվածը լրացնել 13.1 և 13.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«13.1. (1.6) Գործարքը կատարվել է ռիելտորական գործունեություն իրականացնող անձի միջոցով: Այս կետում նշում կատարեք, եթե Ձեզ հայտնի է, որ գործարքը կատարվել է ռիելտորական գործունեություն իրականացնող անձի միջնորդությամբ:
13.2. (1.6.1) Ռիելտորական գործունեություն իրականացնող անձի անունը/անվանումը: Այս կետը ենթակա է պարտադիր լրացման, եթե նշում է կատարվել 1.6 կետում: Այս կետում նշեք այն ռիելտորական գործունեություն իրականացնող անձի անունը/անվանումը, որի միջնորդությամբ կատարվել է գործարքը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ