010.0043.210109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «ապահովում է ապահովագրական նպաստներով» բառերը փոխարինել «ապահովագրական նպաստներով ապահովելու միջոցով փոխհատուցում է ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային (ներառյալ` փորձաշրջանը) հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն կամ նոտարի պաշտոնավարման ժամանակաշրջանում` սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված տևողությամբ:
Եթե անձը տվյալ ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի ապահովագրական նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի ապահովագրական նպաստ:
Համատեղությամբ աշխատելու դեպքում ապահովագրական նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` տարածքային բաժնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
i
1) 5-րդ կետի «անհրաժեշտության» բառը փոխարինել «անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Վարձու աշխատողին տրվող ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը:)»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ուղարկվում» բառը փոխարինել «ուղեգրվում» բառով, իսկ «եզրակացության» բառը` «որոշման» բառով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 11-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասը «154» թվից առաջ լրացնել «154-րդ օրը և» բառերով.
2) 4-րդ մասի «Հղիության» բառը փոխարինել «Մինչև հղիության 154 օրը հղիության» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածում`
i
1) առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «նաև» բառից հետո լրացնել «չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.
2) երկրորդ պարբերությունը «բոլոր» բառից առաջ լրացնել «արձակուրդի» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 15-րդ հոդվածում «ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար» բառերը փոխարինել «այն ժամանակահատվածի համար, երբ վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) օրերը:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 22-րդ հոդվածում`
i
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից:
Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:».
2) 3-րդ մասը «եկամտից» բառից հետո լրացնել «, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը» բառերը փոխարինել ««Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 26-րդ հոդվածում`
i
1) 2-րդ մասի առաջին պարբերության «կենտրոնների միջոցով (այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերը փոխարինել «բաժինների միջոցով (այսուհետ` տարածքային բաժին)» բառերով, իսկ երկրորդ պարբերության «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով.
2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «նպաստը» բառը փոխարինել «նպաստի պակասող մասը» բառերով, իսկ «եռամսյակային» բառը փոխարինել «ամսական» բառով.
3) 4-րդ մասի «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 27-րդ հոդվածում`
i
1) 2-րդ և 3-րդ մասերի «պատճենը» բառը փոխարինել «լուսապատճենը» բառով.
2) 3-րդ մասը «(գործատուների)» բառից հետո լրացնել «և տարածքային բաժնի (բաժինների)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը «միջոցներից» բառից հետո լրացնել «սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում» բառերով, իսկ 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 1-ին մասի «կենտրոնի» բառը փոխարինել «բաժնի» բառով:
ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
21 հունվարի 2009 թվականի
ՀՕ-43-Ն