040.0655.010708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2008 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 7-րդ կետի «ա», «բ», «է», «ժ» և «ժբ» ենթակետերում «բնական պաշարների» բառերը փոխարինել «բնական ռեսուրսների» բառերով, ուժը կորցրած ճանաչել «գ» և «ժե» ենթակետերը, իսկ «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժգ. շրջակա միջավայրի վիճակի, ներառյալ` միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը.»,
i
բ. 8-րդ կետի «ա», «զ», «է», «թ» և «լգ» ենթակետերում «բնական պաշարների» բառերը փոխարինել «բնական ռեսուրսների» բառերով, «ա» ենթակետից հանել «, հիդրոօդերևութաբանական գործունեության» բառերը, ուժը կորցրած ճանաչել «բ», «լ», «խ», «ժզ» և «լբ» ենթակետերը, «լա» ենթակետը «պետական» բառից առաջ լրացնել «բնապահպանական» բառով, իսկ «ժա», «ժե» և «իթ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա. շրջակա միջավայրի վիճակի, ներառյալ` միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման աշխատանքների` սահմանված կարգով պետական պատվերի ձևավորումը և տեղադրումը.»,
«ժե) բնական ռեսուրսների համապատասխան մոնիթորինգի իրականացումը և կադաստրների ու ռեգիստրների ստեղծումն ու վարումը.»,
«իթ) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և 5-7-րդ կետերով սահմանված երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը.».
2) որոշման N 2 հավելվածի`
i
ա. «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Ընդերքի պահպանության վարչություն» բառերը փոխարինել «Ընդերքի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչություն» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի «Երկրաբանական գործակալություն», «Միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն» և «Օգտակար հանածոների պաշարների գործակալություն» պարբերությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ