Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԻ Ց...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ Ո ...

25.04.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.05.1998  -ից մինչեւ   25.04.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 03.03.08 թիվ 07-Ն հրաման)

i

108.0085.170498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

3 ապրիլի 1998 թ. թիվ 85-ԳՄ

 

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 16-ի թիվ 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ի 49 կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մատակարարված էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշների որոշման կարգ»-ը (կցվում է):

2. Կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«03» ԱՊՐԻԼԻ 1998 Թ.

ԹԻՎ 85-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՎ

 

i

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակված է համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ե» ենթակետի և ի կիրառումն ՀՀ կառավարության 16.01.98 թ. թիվ 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ի 49-րդ կետի:

2. Կարգով սահմանվում է, որ ընդհանուր նշանակության եռաֆազ և միաֆազ, 50 Հերց հաճախականությամբ փոփոխական հոսանքի էլեկտրական ցանցերում, էլեկտրաէներգիայի մատակարարի և բաժանորդի էլեկտրական ցանցերի սահմանազատման կետում, էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 13109-87 «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ. Էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի որակին ներկայացվող պահանջներ» պահանջներին:

3. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշներին վերաբերող հասկացությունները և նրանց սահմանումները պարզաբանելիս անհրաժեշտ է ղեկավարվել ԳՕՍՏ-13109-87 հավելված 1-ով և ԳՕՍՏ 23875-88 «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԸ. Տերմիններ և սահմանումներ»:

4. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները հաշվարկվում են ԳՕՍՏ 13109-87 հավելված 2-ի համաձայն:

5. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները` իրենց թույլատրելի շեղումներով հանդերձ, ամրագրվում են էլեկտրաէներգիայի մատակարարի և բաժանորդի միջև կնքված էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրով:

Պայմանագրով, բացի լարման և հաճախության 2 շեղումներին վերաբերվող դրույթներից, կարող են ամրագրվել նաև էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշներին առաջադրվող այլ պահանջներ և դրանց պահպանման համար կողմերի պատասխանատվությունը:

6. Էլեկտրաէներգիայի հզոր ընդունիչների էլեկտրական ցանցին միացնելու հնարավորությունը, որոնք կարող են ցանցում առաջացնել էլեկտրամագնիսական տատանումներ և բերել էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների թույլատրելի սահմաններից շեղումների, գնահատվում է էլեկտրաէներգիայի մատակարարի կողմից, հաշվի առնելով էլեկտրական ցանցի և տվյալ ընդունիչի էլեկտրամագնիսական համատեղելիությունը: Նման միացումները կանոնակարգվում են Էներգապետհսկողության կողմից մշակված մեթոդական փաստաթղթերով:

 

II. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Պայմանագրով ամրագրված սահմաններից էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների առավել շեղումների դեպքում, բաժանորդը պետք է դիմի էլեկտրաէներգիայի մատակարարին: Վերջինս, բաժանորդի դիմելուց ոչ ուշ քան 5 օրվա ընթացքում, պարտավոր է բաժանորդին տեղեկացնել շեղումների պատճառների և դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված կամ ձեռնարկվող միջոցառումների մասին:

8. Ստանալով բաժանորդի դիմումը էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների առավել շեղումների մասին, էլեկտրաէներգիայի մատակարարը պարտավոր է ԳՕՍՏ 13109-87-ի 3.1 կետի համաձայն իր կողմից սպասարկվող էլեկտրական ցանցում և բաժանորդի հետ սահմանազատման կետում իրականացնել դրանց հսկումը և չափագրումը` 24 ժամից ոչ պակաս տևողությամբ: Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների հսկողության և չափագրության հավաստիությունը ապահովելու նպատակով, նույնպիսի չափագրումներ պետք է իրականացվեն նաև բաժանորդի էլեկտրական ցանցում` պատասխանատու էլեկտրաընդունիչների մուտքային սեղմակների վրա:

9. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների հսկողությունը և չափագիտությունը իրականացվում են համաձայն «Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրական էներգիայի որակի հսկողության և վերլուծության մեթոդական ցուցումներ». (Ղեկավարող փաստաթուղթ ՌԴ 34.15.501-88, ՄՊՕ «Սոյուզտեխէներգո», Մ., 1990) փաստաթղթի: Նշված մեթոդական ցուցումները տարածվում են էլեկտրաէներգիայի մատակարարի բաշխիչ ցանցի, որի էլեկտրասնուցումը, որպես կանոն, իրականացվում է 35-220/6-10 ԿՎ տրանսֆորմատորներից, և բաժանորդի էլեկտրական ցանցի վրա:

Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների հսկողությունը և չափագիտությունը իրականացվում է ՌԴ 34.15.501-88 փաստաթղթում նշված չափիչ սարքերով կամ այլ սարքերով, որոնք բավարարում են ԳՕՍՏ 13109-87-ի պահանջներին և սերտիֆիկացված են Հայպետստանդարտի կողմից:

Նշված մեթոդական ցուցումները չեն կիրառվում էներգահամակարգի անցումային ռեժիմներում:

10. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների շուրջ էլեկտրաէներգիայի մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «17»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 109800111

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
03.04.1998
N 85-ԳՄ
Հրաման