500.0050.230108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 01 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50008028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2008 թվականի N 50-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006Թ. ԱՊՐԻԼԻ 27-Ի N 640-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքում փողոցների լայնական հատումով տեղադրվող կրկնաձիգ գրաժապավենների տեղադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի 28.03.2007թ. N 605-Ա որոշման հանձնարարականի համաձայն հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, կոմունալ տնտեսության, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների, Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ներկայացրած գույքագրման արդյունքները.
1. Երևանի քաղաքապետի 2006թ. ապրիլի 27-ի «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համաքաղաքային կանոնները և Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ չափորոշիչները հաստատելու մասին» N 640-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1.1. Որոշման հավելված 2-ի 1.5 ենթակետի 4-րդ պարբերության մեջ «հրապարակներում» բառից հետո լրացնել.
«կրկնաձիգ գրաժապավենները (տրանսպարանտ) նաև Բաղրամյան, Սայաթ-Նովայի, Մաշտոցի և Իսակովի պողոտաներում և Աբովյան, Ամիրյան փողոցներում» բառերը:
i
1.2. Որոշման հավելված 2-ի 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Կրկնաձիգ գրաժապավենները (տրանսպարանտ) կարճաժամկետ տրամադրվում են տեղեկատվական և սոցիալական ուղղվածություն ունեցող հայտարարությունների, համապետական միջոցառումների ազդագրման համար»:
1.3. Որոշման հավելված 2-ի 4.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4.1. Գրաժապավենների միջև եղած հեռավորությունը պետք է լինի 90 մետրից ոչ պակաս»:
i
1.4. Որոշման հավելված 2-ի 4-րդ կետը լրացնել նոր` 4.4 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«4.4. Գրաժապավենների հեռավորությունը ճանապարհատրանսպորտային հանգույցներից և կամուրջներից պետք է լինի 50 մետրից ոչ պակաս»:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին` ապահովել սույն որոշման պետական գրանցումը: