106.0263.261107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 11 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10607417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 նոյեմբերի 2007 թվականի N 263-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1242-Ն որոշման դրույթներին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 190-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1. 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում քարտուղարության աշխատողի կողմից կազմվում է արձանագրություն` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթերին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Արձանագրությունն ստորագրում են համապատասխան աշխատողը և ընդհանուր և արձանագրային բաժնի պետը:»:
2. 42-րդ կետի`
i
1) «26» թիվը փոխարինել «28» թվով.
2) «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
3. 47-րդ կետի`
i
1) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հետևում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգով սահմանված փաստաթղթերը.».
2) «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել: