110.1218.211207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 12 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007458
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 դեկտեմբերի 2007 թվականի N 1218-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003թ. օգոստոսի 25-ի «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 619-Ն հրամանով հաստատված կարգում /այսուհետ` կարգ/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Կարգի 1-ին և 8-րդ կետում «վեց և կես» բառերը փոխարինել «վեց» բառով:
i
2. Կարգի 5-րդ կետում «որպես կանոն, հայերենով ուսուցմամբ հանրակրթական դպրոցում» բառերը փոխարինել «ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները)» բառերով:
i
3. Կարգի 7-րդ կետի գ/ ենթակետը և 10-րդ կետի դ/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «/երեխայի ծննդյան վկայականի պատճենը` տնօրենի «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:
i
4. Կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում»:
5. Կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՈՒսումնառության ընթացքում առնվազն 6 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ համապատասխան դասարաններում: Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով»: