(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.1354.261107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2007 թվականի N 1354-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 15-ի
N 1354-Ն որոշման
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
._____________________________________________________________.
|Պաշտոնների անվանումները |Պաշտոնային |
| |դրույքաչափը|
| |(դրամ) |
|_____________________________________________________________|
| Գլխավոր խմբի պաշտոններ |
|_____________________________________________________________|
|Գլխավոր վարչության պետ | 240,650|
|_________________________________________________|___________|
|Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ | 227,956|
|_________________________________________________|___________|
|Գլխավոր վարչության պետի տեղակալ | 200,929|
|_________________________________________________|___________|
|Վարչության պետ | 194,172|
|_________________________________________________|___________|
|Վարչության պետի տեղակալ | 190,118|
|_________________________________________________|___________|
|Բաժնի պետ | 187,402|
|_____________________________________________________________|
| Ավագ խմբի պաշտոններ |
|_____________________________________________________________|
|Բաժնի պետի տեղակալ | 183,348|
|_________________________________________________|___________|
|Բաժանմունքի պետ | 181,997|
|_____________________________________________________________|
| Միջին խմբի պաշտոններ |
|_____________________________________________________________|
|Գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի | 180,645|
|քննության քննչական խմբի հատկապես կարևոր | |
|գործերով ավագ քննիչ | |
|_________________________________________________|___________|
|Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ | 153,618|
|_________________________________________________|___________|
|Ավագ քննիչ | 119,816|
|_________________________________________________|___________|
|Քննիչ | 113,047|
._____________________________________________________________.
(հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)