010.0244.191107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-208-Ն) 2-րդ հոդվածի 1-ին մասի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը փոխարինել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածից հանել «պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 6. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` այդ անձի կողմից սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) դիմում ներկայացնելու և օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների, 30-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական» բառով, իսկ 33-րդ հոդվածից հանել «, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
19 նոյեմբերի 2007 թվականի
ՀՕ-244-Ն