040.0549.180507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2007 թվականի N 549-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Անշարժ գույքը ենթակա է գնահատման` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Անշարժ գույքի` սույն կետի համաձայն գնահատումը կիրառվում է բացառապես իրավաբանական անձանց` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը գնահատելու նպատակով և չի կարող հիմք հանդիսանալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվառման ժամանակ ակտիվների ճանաչման, դրանց արժեքի, ամորտիզացիոն մասհանումների ժամկետի և չափի որոշման համար:
Անշարժ գույքի գնահատման և մասնավորեցման կամ օտարման ներկայացվելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով:».
i
2) 20-րդ կետը «պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ)» բառերից հետո լրացնել «` բացառությամբ իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռի «Ակտիվներին վերաբերող շնորհներ» տողում արտացոլված` պետության կողմից օրենքի ուժով անհատույց տրամադրված հողամասերի արժեքի» բառերով.
i
3) 21-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, ընդ որում, իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` ստացված արժեքը նվազեցնելով հատկացված հողամասի` գնահատման պահին գործող կադաստրային արժեքով:
Այն դեպքում, երբ հատկացված հողամասի կադաստրային արժեքը բարձր է անշարժ գույքի` հատկացված հողամասով հանդերձ գնահատված արժեքից, անշարժ գույքի գնահատված արժեքն ընդունվում է մեկ դրամին հավասար:» բառերով.
i
4) 22-րդ կետով սահմանված անշարժ գույքի գնահատման ակտի N 02 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի ապրիլի 5-ի
N 549-Ն որոշման
Ձև
ԱԿՏ N 02 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*
______________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN | Անվանումը | Մակերեսը |Գնահատված |Հատկացված |Ծանոթա- |
|ը/կ| |(քառ. մետր)|մեծությունը|հողամասի |գրություն|
| | | |նվազեցված |մակերեսը | |
| | | |հատկացված |(քառ. մետր) | |
| | | |հողամասի |և կադաստրային| |
| | | |կադաստրային|գինը | |
| | | |գնի չափով | | |
|___|____________________|___________|___________|______________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|____________________|___________|___________|______________|_________|
|1. |Շենքեր և | | | | |
| |շինություններ` | | | | |
| |հատկացված հողամասի | | | | |
| |նկատմամբ | | | | |
| |իրավունքներով | | | | |
| |հանդերձ | | | | |
|___|____________________|___________|___________|______________|_________|
|2. |Կառուցվածքներ և | | | | |
| |փոխանցող | | | | |
| |հարմարանքներ | | | | |
|___|____________________|___________|___________|______________|_________|
|3. |Բազմամյա տնկարկներ` | | | | |
| |հատկացված հողամասի | | | | |
| |նկատմամբ | | | | |
| |իրավունքներով | | | | |
| |հանդերձ | | | | |
|___|____________________|___________|___________|______________|_________|
|4. |Շահագործման մեջ | | | | |
| |չգտնվող անշարժ գույք| | | | |
| |հատկացված հողամասի | | | | |
| |նկատմամբ | | | | |
| |իրավունքներով | | | | |
| |հանդերձ | | | | |
|___|____________________|___________|___________|______________|_________|
|5. |Չկառուցապատված | | | | |
| |հողամասեր** | | | | |
|___|____________________|___________|___________|______________|_________|
| |Ընդամենը | | | | |
._________________________________________________________________________.
* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության: ** Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:
Գնահատող (գնահատողներ) ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գնահատող կազմակերպության ___________________ ______________________
ղեկավար (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ___________ 200 թ.