040.0057.050298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 1998 թվականի թիվ 57
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
I. «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով գործառնական դասակարգման ստորև բերված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`
1. Ավելացնել հատկացումները`
i
ա) 1-ին խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գծով 18600,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 541 որոշման.
i
բ) 1-ին խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով 34028,7 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 433 որոշման.
գ) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գծով` 5457,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
i
դ) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գծով` 2028,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման.
i
ե) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի գծով` 5125,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման.
զ) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական ապահովության վճարների գծով` 16000,0 հազ. դրամով.
է) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների բարեկարգման ծախսերի փոխհատուցման վճարների գծով` 23924,0 հազ. դրամով.
ը) 6-րդ խմբի 05 ենթախմբում` բռնադատված քաղաքացիներին պատճառված վնասի միանվագ դրամական փոխհատուցման վճարների գծով` 10000,0 հազ. դրամով.
թ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գծով` 62691,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ժ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գծով` 2133,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ժա) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գծով 1450,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ժբ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի գծով 34,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ժգ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գծով` 9499,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ժդ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի գծով 1484,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ժե) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի գծով` 2927,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ժզ) 8-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի գծով` 1500,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման.
ժէ) 14-րդ խմբի 02 ենթախմբում` համայնքների բյուջեներին տրվող դոտացիաների գծով` 787300,0 հազ. դրամով.
ժը) 14-րդ խմբի 04 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով` 240000,0 հազ. դրամով.
ժթ) 14-րդ խմբի 04 ենթախմբում` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծախսերի գծով` 39700,0 հազ. դրամով:
2. Լրացուցիչ ներառել`
ա) 1-ին խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը` 17009,9 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 29-ի թիվ 347 որոշման.
բ) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը` 8636,5 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 412 որոշման.
գ) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` 17300,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 412 որոշման.
դ) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը` 9500,0 հազ. դրամ հատկացումներով համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 412 որոշման.
ե) 8-րդ խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը` 18294,5 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 4-ի թիվ 282 որոշման.
զ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը` 1200,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
է) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը` 2765,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ը) 8-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը` 7475,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման.
թ) 11-րդ խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` 85894,5 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման:
3. Պակասեցնել հատկացումները`
ա) 1-ին խմբի 07 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գծով` 38237,9 հազ. դրամով.
բ) 1-ին խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության գծով` 75315,5 հազ. դրամով.
գ) 3-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության ժողդատարանների գծով` 36078,5 հազ. դրամով.
դ) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Երևանի քաղաքապետարանի գծով` 18942,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման.
ե) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի գծով` 6159,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման.
զ) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գծով` 12488,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման.
է) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գծով 3083,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ը) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի գծով 4573,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման.
թ) 6-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի ծախսերի գծով 1101300,0 հազ դրամով.
ժ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի գծով 147,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման.
ժա) 11-րդ խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության գծով` 40811,6 հազ. դրամով.
ժբ) 11-րդ խմբի 01 ենթախմբում «Հայարդշինանյութեր» ԱՄ-ի գծով 8148,5 հազ. դրամով.
ժգ) 12-րդ խմբի 03 ենթախմբում` ավտոճանապարհների շահագործման, նորոգման և պահպանման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ծախսերի գծով` 40000,0 հազ. դրամով.
ժդ) 12-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության գծով` 36000,0 հազ. դրամով.
ժե) 13-րդ խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության գծով` 10672,1 հազ. դրամով:
II. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից: