(ուժը կորցրել է 18.12.01 թիվ 878 որոշում)
i
041.0050.210198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 1998 թվականի թիվ 50
i
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Լոռու մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Լոռու մարզպետարանի աշխատողների թիվը` 166 մարդ:
i
(1-ին կետի բ ենթակետը փոփ. 22.04.98 թիվ 202, 03.08.98 թիվ 467 որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Լոռու մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» թիվ 169 որոշումը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998թ.
հունվարի 21-ի թիվ 50
որոշմամբ
i
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք Ը
i
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական
գործադիր մարմինների տարածքային ծառայությունների
գործունեության համակարգման վարչություն
Կրթության վարչություն
Տրանսպորտի և տնտեսության ենթաճյուղերի վարչություն
Առողջապահության վարչություն
Սոցիալական ապահովության վարչություն
Մշակույթի և սպորտի բաժին
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Իրավաբանական բաժին
Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բաժին Ընդհանուր բաժին Վարչատնտեսական բաժին Հաշվապահություն Մարզպետի աշխատակազմ Հողաշինության և հողօգտագործման բաժին
(կառուցվածքը փոփ. 03.08.98 թիվ 465 որոշում)
(կառուցվածքը լրաց. 06.04.99 թիվ 200, փոփ. 01.10.99 թիվ 620, 12.02.01 թիվ 114 որոշումներ)