040.0580.151297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 580
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 232 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 184 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների` պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» թիվ 232 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը «ֆակուլտետի» բառից հետո լրացնել «ուսուցումը կազմակերպելով առաջին կուրսից» բառերով.
բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «բազաների վրա» բառերից հետո լրացնել «իսկ Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողների ռազմական պատրաստությունը և մասնագիտացումը` ռազմաբժշկական ֆակուլտետում» բառերով.
գ) որոշման 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, ինչպես նաև որոշմամբ հաստատված ցանկում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի» «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» , «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» բառերով.
i
դ) որոշման 1-ին կետում, 3-րդ կետի «ա» ենթակետում, 4-րդ կետում, ինչպես նաև որոշմամբ հաստատված հիմնադրույթների 8-րդ կետում, 9-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոնների մասին» թիվ 184 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների` պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» թիվ 232 որոշման 1-ին կետը (բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասերի)»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 15-ից: