040.0565.081297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 565
i
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Սահմանել, որ պատգամավորների նախկին գյուղական, քաղաքային և շրջանային խորհուրդների ու նրանց գործադիր մարմինների, ինչպես նաև պատգամավորների Երևանի նախկին քաղաքային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողերը սահմանված կարգով օգտագործման կամ վարձակալության հանձնելու ժամանակավոր լիազորություններ իրականացնում են`
գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարները` համայնքների վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ.
համապատասխան համայնքների ղեկավարները` պատգամավորների նախկին շրջանային խորհուրդների գործկոմների տնօրինության տակ եղած (նախկին շրջկենտրոնների և քաղաքատիպ ավանների, կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական ձեռնարկությունների) պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ.
մարզպետները` համայնքների վարչական սահմաններից դուրս, բայց մարզերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ.
Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 6-ի «Հողատարածությունները ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը հանձնելու մասին» թիվ 264 և 1991 թվականի հունիսի 13-ի «Շրջկենտրոնների, քաղաքատիպ ավանների և Երևան քաղաքի նախկին կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հողատարածությունները պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը հանձնելու մասին» թիվ 398, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 1-ի «Պետական պահուստային ֆոնդի հողերի օգտագործման ժամանակավոր լիազորությունների սահմանման մասին» թիվ 318 որոշումները: