Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ...

 

 

040.0896.030706

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հուլիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2006 թվականի N 896-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի պետական հատվածի կառավարման բարելավման, պետական գույքը մասնավորեցնելուն նախապատրաստելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

i

ա) սահմանված կարգով «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միացնելով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) մինչև 2007 թվականի մարտի 1-ը` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի ու փոխանցման ակտերի կնքումը, անհրաժեշտ փաստաթղթերն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելը, ինչպես նաև միացման հետևանքով ընդլայնվող` «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հաստատումը.

գ) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը նախապատրաստել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման փաթեթ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

դ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում օրենքով սահմանված կարգով նվազեցնել «Հայգազարդ», «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» և «Սևան- Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները` նշված ընկերությունների կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման ճանապարհով:

(1-ին կետը փոփ. 05.10.06 թիվ 1424-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման 8-րդ կետի «թ» ենթակետը և 10-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշման նախաբանը փոփ. 05.10.06 թիվ 1424-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2006
N 896-Ն
Որոշում