Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱ ...

 

 

010.0201.171105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-8, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2005 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասում`

i

ա) «սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու» բառերը փոխարինել «սկսած` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի» բառերով.

բ) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «հայրը կամ հարազատ եղբայրը» բառերը փոխարինել «հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը)» բառերով, իսկ «զավակն է» բառերից հետո ավելացնել «` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից» բառերը.

գ) 9-րդ կետը «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, եթե նրանց 27 տարին լրացել է մինչև 2005 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերով.

դ) 10-րդ կետը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաները յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով վճար, իսկ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և մինչև 35 տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած պահեստազորի սպաները` մինչև ազատման կամ տարկետման իրավունք ձեռք բերելը յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով վճար»:»

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագիրը «մուծելու» բառից հետո լրացնել «և գոյացած գումարների օգտագործման» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «հատուկ հաշվում» բառերից հետո լրացնել «և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

17 նոյեմբերի 2005 թվականի

ՀՕ-201-Ն

 

 

pin
ՀՀ 24.10.2005
N ՀՕ-201-Ն օրենք