040.0349.190897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«19» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 1997 թ. թիվ 349
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 251 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա) որոշմամբ հաստատված թիվ 1 ցանկը լրացնել հետևյալ ծանոթագրությամբ`
i
«Ծանոթագրություն: Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված 1-ին խմբի
հաշմանդամները ներքաղաքային տրանսպորտից անվճար
օգտվելու արտոնության իրավունքը կարող են փոխանցել
իրենց խնամողին (ժամկետային)».
i
բ) որոշմամբ հաստատված` առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգի 12-րդ կետում «ինչպես նաև տեղեկանքներ մշտական բնակության վայրի» բառերը փոխարինել «կամ տեղեկանքներ մշտական բնակության վայրում միայնակ ապրելու» բառերով.
i
գ) որոշմամբ հաստատված «Առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը» լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ կետերով`
«12. Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին`
ուղեկցողների համար 1000
13. Խուլ, համր հաշմանդամներին
(16 տարեկանից բարձր) 1000
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 1-ից: