040.1467.150905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1467-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1953-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության մասին» N 1953-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 1-ին կետում «2005 թվականի հոկտեմբերին» բառերը փոխարինել «2006 թվականի հուլիսին» բառերով.
բ) որոշման 3-րդ կետի`
i
«ա» ենթակետում «2005 թվականի մարտի 15-ը» բառերը փոխարինել «2006 թվականի ապրիլի 15-ը» բառերով,
«բ» ենթակետում «2005 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «2005 թվականի հոկտեմբերի 30-ը» բառերով.
i
գ) որոշման 4-րդ կետում «2005 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2006 թվականի փետրվարի 28-ը» բառերով.
i
դ) որոշման 5-րդ կետում «2005 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2006 թվականի ապրիլի 1-ը» բառերով.
i
ե) որոշման 6-րդ կետում «2005 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «2005 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով.
i
զ) որոշման 7-րդ կետի «բ» ենթակետում «2005 թվականի մայիսի 1-ը» բառերը փոխարինել «2006 թվականի մարտի 15-ը» բառերով.
i
է) որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած համապատասխան հայտի հիման վրա քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1953-Ն որոշմամբ նախատեսված ստուգողական վարժանքի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում նախատեսման հնարավորության հարցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ