040.0761.240605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2005 թվականի N 761-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1780-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կարգում`
i
ա) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի վերջին պարբերությունը, իսկ 5-րդ և 23-րդ կետերում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.
i
բ) 13-րդ կետի առաջին պարբերությունից հանել «և քայլակներ» բառերը, նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հաշմանդամներին, մասնագետի եզրակացության հիման վրա, տրամադրվում են քայլակներ».
գ) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«22. Մինչև 18 տարեկան երեխաները և տարիքային կենսաթոշակառուները լսողական սարք ստանալու համար դիմում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականի պատճենը և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը), աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացությունը, իսկ կենսաթոշակառուները` նաև կենսաթոշակառուի վկայականի պատճենը».
դ) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«25. Հաշմանդամություն ունեցող անձը նստասայլակ և լսողական սարք ստանալու համար դիմում է բնակության վայրի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթղթի պատճենը (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները), հաշմանդամությունը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ լսողական սարքի համար` նաև աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացությունը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ