040.0704.140605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2005 թվականի N 704-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1746-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների գնահատման և համայնքներին հանձնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1746-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «ցանկում նշված օբյեկտների» բառերը փոխարինել «հաշվեկշռային արժեքներ չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային» բառերով.
բ) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
i
«ա) միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած հաշվեկշռային արժեքներ չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման մեթոդաբանության հիման վրա մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման կարգը հաստատելու և դրանք համայնքներին հանձնելու գործընթացը կանոնակարգելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ».
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը և 4-րդ կետի «բ» ենթակետը:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ