050.0194.160505
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 05 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005187
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2005 թվականի N 194-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ կետը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու դեպքում վերստուգող խմբի ղեկավարի կողմից կազմվող արձանագրության (ակտի) ձևը հաստատելու մասին» թիվ 243-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
i
1.1 որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում, ինչպես նաև վերստուգվող անձի գործունեության հեռակա վերահսկողություն իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների (ակտերի) ձևը հաստատելու մասին».
1.2 որոշումը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ`
i
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հեռակա վերահսկողություն իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրության (ակտի) ձևը, ըստ Հավելված 2-ի (կցվում է):».
1.3 որոշումը լրացնել նոր Հավելված 2-ով` համաձայն հավելվածի (կցվում է):
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ
Հավելված
«Հավելված 2
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հեռակա
վերահսկողություն իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա
ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը
խոչընդոտելու վերաբերյալ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչության կողմից
__________________________________________________________________________
(վերստուգվող անձի անվանումը)
գործունեության հեռակա վերահսկողություն իրականացնելու ընթացքում`
__________________________________________________________________________
(ստուգման խոչընդոտման մանրամասն նկարագիրը, ամսաթիվը)
որով __________________________________________________________ խոչընդոտեց
(ստուգումը խոչընդոտող անձի (անձանց) անունը կամ անվանումը) ստուգմանը:
2. Սույն ակտը կազմվեց 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվեց վերստուգվող անձին:
3. Բանկային վերահսկողության վարչության պետ`_/____________/ /____________/,
(Անուն, Ազգանուն) (ստորագրություն) «___/___» 20__թ.:
4. Բաժնի պետ`_/_________________/ /________________/, «___/___» 20__թ.:
(Անուն, Ազգանուն) (ստորագրություն)
5. Ավագ վերահսկող (վերահսկող)` _/_________________/ /________________/,
(Անուն, Ազգանուն) (ստորագրություն) «___/___» 20__թ.:
6. Ակտն առաքվեց պատվիրված թիվ ___________ նամակով, «___/___» 20__թ.:»: