Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ, ...

 

 

040.0560.240505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2005 թվականի N 560-Ն

 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 11.3-րդ կետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «10. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը` 227650.8 հազ. դրամ, բաշխել հետևյալ կերպ`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) և «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 145676.9 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` 1-ին եռամսյակ` 14919.0 հազ., 1-ին կիսամյակ` 30487.4 հազ., ինն ամիս` 87561.3 հազ., տարին` 145676.9 հազ. դրամ.

բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 31427.3 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` 1-ին եռամսյակ` 24045.3 հազ., 1-ին կիսամյակ` 27342.1 հազ., ինն ամիս` 29879.7 հազ., տարին` 31427.3 հազ. դրամ.

գ) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 40396.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` 1-ին կիսամյակ` 20099.0 հազ., ինն ամիս` 30198.0 հազ., տարին` 40396.0 հազ. դրամ.

դ) կապիտալ նորոգումների ծախսեր` 10150.5 հազ. դրամ, այդ թվում` 1-ին եռամսյակ` 5075.3 հազ., 1-ին կիսամյակ` 10150.5 հազ., ինն ամիս` 10150.5 հազ., տարին` 10150.5 հազ. դրամ:

(1-ին կետը փոփ. 08.09.05 թիվ 1522-Ն որոշում)

i

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 4 հավելվածի:

3. Սահմանել, որ «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով նախատեսված միջոցները «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությանն են հատկացվում որպես դրամաշնորհ` առանց մրցույթի անցկացման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 560-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Հրատարակման անվանումը|Քանա-|Տարեկան  |Մեկ     |Տարեկան |Մեկ    |Գումարը  |

|                     |կը   |տպագրման |համարի  |ընդհա-  |մամուլի|(դրամ)   |

|                     |(հատ)|ենթակա   |տարեկան |նուր    |միջին  |         |

|                     |     |համարների|միջին   |ծավալը  |գինը   |         |

|                     |     |քանակը   |ծավալը  |(մամուլ)|(դրամ) |         |

|                     |     |(հատ)    |(մամուլ)|        |       |         |

|_____________________|_____|_________|________|________|_______|_________|

|1. «Հայաստանի        |400  |86       |16.60   |  571040|120    |68524.8  |

|Հանրապետության       |     |         |        |        |       |         |

|պաշտոնական տեղեկագիր»|     |         |        |        |       |         |

|(1000 օրինակ         |     |         |        |        |       |         |

|տպաքանակի տպագրության|     |         |        |        |       |         |

|դեպքում)             |     |         |        |        |       |         |

|_____________________|_____|_________|________|________|_______|_________|

|2. «Հայաստանի        |400  |36       |31.86   |  458784|130    |59641.92 |

|Հանրապետության       |     |         |        |        |       |         |

|գերատեսչական նորմատիվ|     |         |        |        |       |         |

|ակտերի տեղեկագիր»    |     |         |        |        |       |         |

|(800 օրինակ տպաքանակի|     |         |        |        |       |         |

|տպագրության դեպքում) |     |         |        |        |       |         |

|_____________________|_____|_________|________|________|_______|_________|

|3. «Երևանի  թաղային  |400  |55       |0.85    |   18700|130    |2431.0   |

|համայնքների իրավական |     |         |        |        |       |         |

|ակտերի տեղեկագիր»    |     |         |        |        |       |         |

|(400 օրինակ տպաքանակի|     |         |        |        |       |         |

|տպագրության դեպքում) |     |         |        |        |       |         |

|_____________________|_____|_________|________|________|_______|_________|

|4. «Հայաստանի        |400  |4        |25.3    |   40480|140    |5667.2   |

|Հանրապետության       |     |         |        |        |       |         |

|պաշտոնական տեղեկագիր»|     |         |        |        |       |         |

|(ռուսերեն) (400      |     |         |        |        |       |         |

|օրինակ տպաքանակի     |     |         |        |        |       |         |

|տպագրության դեպքում) |     |         |        |        |       |         |

|_____________________|_____|_________|________|________|_______|_________|

|5. «Քաղաքային և      |400  |4        |45.25   |   72400|130    |9412.0   |

|գյուղական համայնքների|     |         |        |        |       |         |

|նորմատիվ իրավական    |     |         |        |        |       |         |

|ակտերի ժողովածու»    |     |         |        |        |       |         |

|_____________________|_____|_________|________|________|_______|_________|

|Ընդամենը             |     |         |        |        |       |145676.92|

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 08.09.05 թիվ 1522-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 560-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |              Անվանումը                       |Տարեկան|Միջին |Գումարը|

|ը/կ|                                              |միջին  |գինը  |(հազ.  |

|   |                                              |քանակը |(դրամ)|դրամ)  |

|   |                                              |(հատ)  |      |       |

|___|______________________________________________|_______|______|_______|

| 1.|Ամուսնության վկայական                         |  25500|   138| 3519.0|

|___|______________________________________________|_______|______|_______|

| 2.|Ամուսնալուծության վկայական                    |   8000|   138| 1104.0|

|___|______________________________________________|_______|______|_______|

| 3.|Ծննդյան վկայական                              |  64000|   138| 8832.0|

|___|______________________________________________|_______|______|_______|

| 4.|Մահվան վկայական                               |  35000|   138| 4830.0|

|___|______________________________________________|_______|______|_______|

| 5.|Հայրության ճանաչման վկայական                  |  21067|   138| 2907.3|

|___|______________________________________________|_______|______|_______|

| 6.|Որդեգրման վկայական                            |   5000|   138|  690.0|

|___|______________________________________________|_______|______|_______|

| 7.|Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական    |   3000|   138|  414.0|

|___|______________________________________________|_______|______|_______|

| 8.|Ծննդյան գրանցման ակտ                          |    450|1156.5|  520.4|

|___|______________________________________________|_______|______|_______|

| 9.|Ամուսնության գրանցման ակտ                     |    320|1156.5|  370.1|

|___|______________________________________________|_______|______|_______|

|10.|Ամուսնալուծության գրանցման ակտ                |     70|1156.5|   80.9|

|___|______________________________________________|_______|______|_______|

|11.|Ծննդյան վերականգնման գրանցման ակտ             |    120|1156.5|  138.8|

|___|______________________________________________|_______|______|_______|

|12.|Մահվան գրանցման ակտ                           |    420|1156.5|  485.7|

|___|______________________________________________|_______|______|_______|

|13.|Հայրության ճանաչման ակտ                       |    350|1156.5|  404.8|

|___|______________________________________________|_______|______|_______|

|14.|Որդեգրման գրանցման ակտ                        |     50|1156.5|   57.8|

|___|______________________________________________|_______|______|_______|

|15.|Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ|     50|1156.5|   57.8|

|___|______________________________________________|_______|______|_______|

|16.|Մուտքի մատյան                                 |     20|4357.2|   87.2|

|___|______________________________________________|_______|______|_______|

|17.|Ելքի մատյան                                   |     20|4357.2|   87.2|

|___|______________________________________________|_______|______|_______|

|18.|Սեղանամատյան                                  |    350|  3450| 1207.5|

|___|______________________________________________|_______|______|_______|

|19.|Ձևաթուղթ  11.1.A 3/1                          | 122250|    12|   1467|

|___|______________________________________________|_______|______|_______|

|20.|Ձևաթուղթ  11.2.A 3/1                          | 124620|    14| 1744.7|

|___|______________________________________________|_______|______|_______|

|21.|Ձևաթուղթ  7.1.A 3/1                           | 105000|   6.5|  682.5|

|___|______________________________________________|_______|______|_______|

|22.|Ձևաթուղթ  7.2.A 3/1                           |  75000|   8.5|  637.5|

|___|______________________________________________|_______|______|_______|

|23.|Ձևաթուղթ  14.1.A 3/1                          |    990|    54|   53.5|

|___|______________________________________________|_______|______|_______|

|24.|Ձևաթուղթ  18.2.A 3/1                          |    900|    64|   57.6|

|___|______________________________________________|_______|______|_______|

|25.|Քաղաքացիական կացության ակտերի գրանցման        |120    |1650  |198.0  |

|   |դիմումների հաշվառման մատյան                   |       |      |       |

|___|______________________________________________|_______|______|_______|

|26.|Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծննդյան|60     |1650  |99.0   |

|   |դիմումների հաշվառման մատյան                   |       |      |       |

|___|______________________________________________|_______|______|_______|

|27.|Քաղաքացիական կացության ակտերի գրանցման        |60     |1650  |99.0   |

|   |տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման  |       |      |       |

|   |մատյան                                        |       |      |       |

|___|______________________________________________|_______|______|_______|

|28.|Քաղաքացիական կացության ակտերի գրանցման        |360    |1650  |594.0  |

|   |վկայականների ելքի հաշվառման մատյան            |       |      |       |

|___|______________________________________________|_______|______|_______|

|   |Ընդամենը                                      |       |      |31427.3|

._________________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 08.09.05 թիվ 1522-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 560-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

.______________________________________________________.

|            Անվանումը              |Քանակը|  Գումարը  |

|                                   |(հատ) |(հազ. դրամ)|

|___________________________________|______|___________|

|Էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի|     1|    40396.0|

|պահպանում, կառավարում և  սպասարկում|      |           |

|___________________________________|______|___________|

|Ընդամենը                           |     1|    40396.0|

.______________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 560-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի     |Վերաբաշխում «Հայաստանի            |

|ծախսերի      |գործառական դասակարգման  |Հանրապետության 2005 թվականի       |

|գործառական   |խմբերի և  ենթախմբերի,   |պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի  |

|դասակարգման  |տնտեսագիտական           |N 1 հավելվածում և  փոփոխություններ|

|             |հոդվածների,             |ՀՀ կառավարության 2005 թվականի     |

|             |ֆինանսավորվող ծրագրերի  |փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 |

|             |և  դրանք իրականացնող    |հավելվածում (փակագծերում նշված են |

|             |մարմինների անվանումները |հատկացումներից պակասեցվող, իսկ    |

|             |                        |դրական նշանով` ավելացվող          |

|             |                        |գումարները)                       |

|_____________|                        |__________________________________|

|խումբը|ենթա- |                        |1-ին      | ինն ամիս  |   տարի    |

|      |խումբը|                        |կիսամյակ  |           |           |

|______|______|________________________|__________|___________|___________|

|    07|    11|10. Հրատարակումների գծով| (20099.0)|  (30198.0)|  (40396.0)|

|      |      |պետական պատվեր          |          |           |           |

|______|______|________________________|__________|___________|___________|

|      |      |ՀՀ արդարադատության      | (20099.0)|  (30198.0)|  (40396.0)|

|      |      |նախարարություն          |          |           |           |

|______|______|________________________|__________|___________|___________|

|      |      |այդ թվում`              | (20099.0)|  (30198.0)|  (40396.0)|

|______|______|________________________|__________|___________|___________|

|      |      |Այլ ծառայությունների    | (20099.0)|  (30198.0)|  (40396.0)|

|      |      |ձեռքբերման ծախսեր       |          |           |           |

|______|______|________________________|__________|___________|___________|

|    07|    11|10. Հրատարակումների գծով|   20099.0|    30198.0|    40396.0|

|      |      |պետական պատվեր          |          |           |           |

|______|______|________________________|__________|___________|___________|

|      |      |ՀՀ արդարադատության      |   20099.0|    30198.0|    40396.0|

|      |      |նախարարություն          |          |           |           |

|______|______|________________________|__________|___________|___________|

|      |      |այդ թվում`              |          |           |           |

|______|______|________________________|__________|___________|___________|

|      |      |ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ    |   20099.0|    30198.0|    40396.0|

|      |      |այդ թվում`              |          |           |           |

|______|______|________________________|__________|___________|___________|

|      |      |- ընթացիկ ներքին այլ    |   20099.0|    30198.0|    40396.0|

|      |      |տրանսֆերտային վճարներ   |          |           |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2005
N 560-Ն
Որոշում