040.0577.240505
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2005 թվականի N 577-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշումը,
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Կենցաղային սպասարկման հիմնական կանոնները հաստատելու մասին» N 586 որոշումը,
i
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 19-ի «Մեծածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 595 որոշումը,
i
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 24-ի «Հանրային սննդի կազմակերպման կանոնները հաստատելու մասին» N 605 որոշումը,
i
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 24-ի «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնները հաստատելու մասին» N 606 որոշումը,
i
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 18-ի «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կանոնները հաստատելու մասին» N 592 որոշումը,
է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 2035-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ