040.0462.260405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2005 թվականի N 462-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1589-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Տավուշի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարզային վարչության տնօրինության` նախկին զոդման արհեստանոցի 158,57 քառ. մետր մակերես ունեցող շենքը (քաղ. Իջևան, Արցախյան 4, այսուհետ` գույք) հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Գոհար Գուլլակյանին (անձնագիր` AF 0648396, տրված` 038-ի կողմից, այսուհետ` գնորդ):
1.2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքը` 798 հազ. դրամը:
1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի 70 տոկոսը, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գտնվելու վայրի.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը և գույքի արժեքի որոշման 28,728 հազ. դրամ վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի «Անավարտ շինարարության օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին» N 1589-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ