040.0357.060405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2005 թվականի N 357-Ա
i
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 946-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 2553.0 հազ. դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Երևանի Խաղաղ Դոնի N 13 հասցեում գտնվող «N 63 դեղատուն» դուստր ձեռնարկություն «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
1.2. Սահմանել`
ա) պետական գույքի գնահատված արժեքը` 2553.0 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 2553.0 հազ. դրամ:
1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 86855 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի արտաբյուջետային հաշվին:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Փոքր» օբյեկտները մասնավորեցնելու մասին» N 946-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 6-րդ տողում «Շինության բնութագիրը» սյունակի «առանձնացված շինություն» բառերը փոխարինել «շենք, տաղավար, ծածկոց, ջրավազան» բառերով, իսկ «Տարածքը» սյունակի «783.7 քառ. մ» բառերը` «960.9 քառ. մ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ