Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325 ...

 

 

040.0143.240205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2005 թվականի N 143-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

ա) որոշման նախաբանում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կանոններում`

i

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կանոնները մշակվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան».

i

2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը փոխարինել «Օրենքով» բառով.

i

4-րդ կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված» բառերով.

կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34-րդ կետով.

i

«34. Մինչև սույն կանոններն ուժի մեջ մտնելը հարկային տեսչությունում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների կապարակնքումը մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է համապատասխանեցվի սույն կանոնների 7-րդ կետի պահանջներին: Նշված ժամկետից հետո սույն կանոնների 7-րդ կետի պահանջներին համապատասխան` չկապարակնքված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործումը համարվում է շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2005
N 143-Ն
Որոշում