040.0085.140205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 2005 թվականի N 85-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշմամբ հաստատված ծրագրի`
i
ա) 4.1-ին բաժնում «մոտ 8.0 հազ. քառ. կմ» և «մոտ 7.8 հազ. քառ. կմ» բառերը փոխարինել «6207 քառ. կմ» բառերով,
«-7.8 հազ. քառ. կմ տարածքը 1:10000 մասշտաբով կազմում է մոտ 325 թերթ (պլանշետ)» բառերը փոխարինել «6207 քառ. կմ տարածքի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թիվը կազմում է 258 թերթ (պլանշետ)» բառերով, իսկ «325» թիվը փոխարինել «258» թվով.
բ) ուժը կորցրած ճանաչել 4.1-ին բաժնի նախավերջին պարբերությունը.
i
գ) 4.3-րդ բաժնում «մոտ 4.4 հազ. քառ. կմ տարածքում, իրականացնել տիեզերական հանութագրման աշխատանքներ 1:250000 մասշտաբի» բառերը փոխարինել «713 քառ. կմ տարածքում, իրականացնել տիեզերական հանութագրման աշխատանքներ 1:25000 մասշտաբի» բառերով, իսկ «մոտ 6.2 հազ. քառ. կմ» բառերը` «10406 քառ. կմ» բառերով.
i
դ) 4.4-րդ բաժնի առաջին և երկրորդ պարբերություններում «1.2 հազ. քառ. կմ» բառերը փոխարինել «332 քառ. կմ» բառերով.
ե) 4.4-րդ բաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Շվեյցարական դրամաշնորհի միջոցներով իրականացված օդալուսանկարահանման ընթացքում բաց թողնված շուրջ 1800 քառ. կմ տարածքների քարտեզագրումը պետք է իրականացվի «Ամասիա» և «Թումանյան» օբյեկտներում (տես` սխեմա 1) նախկինում կատարված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման եղանակով».
զ) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.5-րդ բաժնով.
i
«4.5. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի և դրանց հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների 1:2000 մասշտաբի տեղագրական թվային հատակագծերի ստեղծումը 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզների կիրառմամբ:
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի և դրանց հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների տեղագրական բազային հատակագծերն անհրաժեշտ է ստեղծել 1:2000 մասշտաբով, որոնց համար հիմք կհանդիսանան 1998-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները` ավելացնելով դրանց վրա ընթացիկ փոփոխությունները, տեղանքի ռելիեֆը և տեղագրական անհրաժեշտ այլ տարրեր:
1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը նախատեսվում են`
ա) քաղաքների, քաղաքատիպ ավանների և գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման, կառուցապատման նախագծերի կազմման, նախագծվող բնակելի և արտադրական տարածքների տեղաբաշխման համար և այլն.
բ) բնակավայրերում ավտոճանապարհների, երկաթուղիների, ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների, մագիստրալային կոմունիկացիոն ցանցի և ենթակառուցվածքների նախագծման, կատարողական գծագրերի կազմման համար և այլն.
գ) քաղաքաշինական տարբեր խնդիրների լուծման և պլանավորման, ընդհանուր հատակագծերի և ճարտարագիտական միջոցառումների մշակման, նախագծերը բնության մեջ տեղափոխելու համար և այլն:
Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները`
1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման ընթացքում օգտագործել նախկինում ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզները,
սկզբում թվային 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզներից ստեղծվում է 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծի հիմքը, որի վրա անցկացվում են տեղագրության համար անհրաժեշտ բոլոր տարրերը,
ստեղծված 1:2000 մասշտաբի տեղագրական պլանային հիմքով տեղանքում կատարվում է իրադրության փոփոխությունների թարմացում և ռելիեֆի բնորոշ կետերի անհրաժեշտ քանակությամբ ստեղծման (հավաքագրման) աշխատանքներ, որից հետո իրականացվում է հատակագծի կամերալ մշակում,
մշակված հատակագծերը սկանավորման միջոցով մուտքագրվում են համակարգիչ, որից հետո կատարվում են թվայնացման (վեկտորացման) աշխատանքները:
Նման մոտեցմամբ 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման դեպքում ծախսվում է նոր հատակագծերի ստեղծման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքների գումարի մոտ 50 տոկոսը:
Նշված աշխատանքների ծավալների հաշվարկման և աշխատանքների իրականացման ժամանակացույցը տրված է NN 3 և 4 աղյուսակներում».
i
է) ծրագրի` 2005-2006 թվականների համար նախատեսված աշխատանքների հաշվարկը և ժամանակացույցը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 3 և 4 աղյուսակների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ
ՀԱՇՎԱՐԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը |Չափման |Ծավալ-|Միավորի |Գումարը |
|ը/կ| |միավորը|ները |արժեքը |(հազ. |
| | | | |(դրամ) |դրամ) |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 1.|1:7000 մասշտաբի օդալուսանկարներից | կմ2 | 140| 238116| 33336.2|
| |1:2000 մասշտաբի | | | | |
| |օրթոֆոտոհատակագծերի պատրաստում | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 2.|Օդալուսանկարահանման 1:10000 | կմ2 | 4996| 7327| 36605.7|
| |մասշտաբի նյութերի դաշտային | | | | |
| |վերծանում | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 3.|Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի| թերթ | 216| 108000| 23328.0|
| |տեղագրական քարտեզների մշակում և | | | | |
| |թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 4.|Տիեզերալուսանկարահանման նյութերի | | | | |
| |դաշտային վերծանում և | | | | |
| |պլանաբարձունքային հիմքի ապահովում,| | | | |
| | այդ թվում` | | | | |
| |__________________________________|_______|______|_________|_________|
| |ա) պլանաբարձունքային հիմքի | կմ2 | 7219| 6631| 47869.2|
| |ապահովում | | | | |
| |__________________________________|_______|______|_________|_________|
| |բ) դաշտային վերծանում | կմ2 | 10269| 7327| 75241.0|
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 5.|Տիեզերալուսանկարներից 1:10000 | թերթ | 418| 108000| 45144.0|
| |մասշտաբի տեղագրական քարտեզների | | | | |
| |մշակում և թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 6.|1:10000 տեղագրական քարտեզների | թերթ | 206| 100000| 20600.0|
| |թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 7.|1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի | թերթ | 526| 111149| 58464.4|
| |տեղագրական թվային քարտեզների | | | | |
| |ստացում ընդհանրացման եղանակով | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 8.|Դաշտային հանութագրում` թարմացման | կմ2 | 1040| 30000| 31200.0|
| |եղանակով | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| 9.|Գրասենյակային մշակում | թերթ | 30| 39000| 1170.0|
|___|__________________________________|_______|______|_________|_________|
|10.|Քարտեզների հրատարակում (5 օրինակ) | թերթ | 1870| 7875.0| 14726.3|
|___|__________________________________|_______|______|_________|_________|
|11.|ՀՀ խոշոր քաղաքների 1:500 և | կմ2 | 154.2| 108308| 16701.1|
| |1:2000 մասշտաբի կադաստրային | | | | |
| |քարտեզագրման տվյալների հիման վրա | | | | |
| |1:2000 մասշտաբի տեղագրական հիմքի | | | | |
| |կազմում, մշակում և թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
|12.|ՀՀ խոշոր քաղաքների 1:2000 մասշտաբի| կմ2 | 154.2| 424611| 65475.0|
| |կադաստրային հիմքի վրա ռելիեֆի | | | | |
| |տեղադրում և դաշտային թարմացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_________|_________|
| | Ընդամենը | | | | 469860.9|
._________________________________________________________________________.
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
Աղյուսակ 4
._________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը | Գումարը | 2005 թ. | 2006 թ. |
|ը/կ| |(հազ. դրամ)| | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| 1.|1:7000 մասշտաբի օդալուսանկարներից | 33336.2| 33336.2| |
| |1:2000 մասշտաբի | | | |
| |օրթոֆոտոհատակագծերի պատրաստում | | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| 2.|Օդալուսանկարահանման 1:10000 | 36605.7| 20498.8| 16106.9|
| |մասշտաբի նյութերի դաշտային վերծանում| | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| 3.|Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի | 23328.0| 14040.0| 9288.0|
| |տեղագրական քարտեզների մշակում և | | | |
| |թվայնացում | | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| 4.|Տիեզերալուսանկարահանման նյութերի | | | |
| |դաշտային վերծանում և | | | |
| |պլանաբարձունքային հիմքի ապահովում, | | | |
| |այդ թվում` | | | |
| |____________________________________|___________|_________|__________|
| |ա) պլանաբարձունքային հիմքի | 47869.2| 47869.2| |
| |ապահովում | | | |
| |____________________________________|___________|_________|__________|
| |բ) դաշտային վերծանում | 75241.0| 43962.0| 31279.0|
|___|____________________________________|___________|_________|__________|
| 5.|Տիեզերալուսանկարներից 1:10000 | 45144.0| 27000.0| 18144.0|
| |մասշտաբի տեղագրական քարտեզների | | | |
| |մշակում և թվայնացում | | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| 6.|1:10000 տեղագրական քարտեզների | 20600.0| 20600.0| |
| |թվայնացում | | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| 7.|1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի | 58464.4| 38902.2| 19562.2|
| |տեղագրական թվային քարտեզների | | | |
| |ստացում` ընդհանրացման եղանակով | | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| 8.|Դաշտային հանութագրում` թարմացման | 31200.0| 31200.0| |
| |եղանակով | | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| 9.|Գրասենյակային մշակում | 1170.0| 1170.0| |
|___|____________________________________|___________|_________|__________|
|10.|Քարտեզների հրատարակում (5 օրինակ) | 14726.3| 10237.5| 4488.8|
|___|____________________________________|___________|_________|__________|
|11.|ՀՀ խոշոր քաղաքների 1:500 և | 16701.1| 10830.8| 5870.3|
| |1:2000 մասշտաբի կադաստրային | | | |
| |քարտեզագրման տվյալների հիման վրա | | | |
| |1:2000 մասշտաբի տեղագրական հիմքի | | | |
| |կազմում, մշակում և թվայնացում | | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
|12.|ՀՀ խոշոր քաղաքների 1:2000 մասշտաբի | 65475.0| 50953.3| 14521.7|
| |կադաստրային հիմքի վրա ռելիեֆի | | | |
| |տեղադրում և դաշտային թարմացում | | | |
|___|____________________________________|___________|_________|__________|
| | Ընդամենը | 469860.9| 350600.0| 119260.9|
._________________________________________________________________________.