Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱ ...

01.07.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2005  -ից մինչեւ   01.07.2007  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.07.07` 27.12.06 թիվ 358-Ն որոշում)

i

600.0125.031104

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         11           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004289

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2004 թվականի N 125-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոններում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1.1. լրացնել նոր` 7.1 կետ հետևյալ բովանդակությամբ:

i

«7.1. Տեխնիկական պայմաններ տալու համար էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողից գանձում է ծառայության վճար` հետևյալ չափերով.

ա) մինչև 35 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 5000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ) 35 կՎ և 110 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Տեխնիկական պայմաններ տալու համար էլեկտրամատակարարող ընկերության կողմից գանձված ծառայության վճարը վերադարձման ենթակա չէ:»:

i

1.2. 8-րդ կետում «հայտն» բառը փոխարինել «դիմումը և ծառայության վճարը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
12.10.2004
N 125-Ն
Որոշում