Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 66 ...

 

 

040.0901.260604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2004 թվականի N 901-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

ա) որոշման 1-ին կետի «ը» ենթակետը «2003» թվագրված» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների» բառերով.

բ) որոշման 2-րդ կետում`

i

«ժա.1» ենթակետը «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերով.

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.2» ենթակետով.

«ժա.2) 2004 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումը».

i

գ) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) մինչև 2004 թվականի սեպտեմբերի 15-ը հաստատել «2003» թվագրված տեղական արտադրանքի դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը».

i

դ) որոշման 1-ին կետի «ը» ենթակետով հաստատված հավելվածի` վերնագիրը «2003» ԹՎԱԳՐՎԱԾ» բառերից հետո լրացնել «ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ» բառերով,

i

1-ին կետում «և ներմուծողների մոտ 2004 թվականի հուլիսի 15-ի դրությամբ առկա` համապատասխան «2003» և» բառերը փոխարինել «մոտ առկա «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների և ներմուծողների մոտ առկա» բառերով,

2-րդ կետը «2003» թվից հետո լրացնել «թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների» բառերով,

i

2-րդ կետի «ա» ենթակետում «ապրանքներ» բառը փոխարինել «ոգելից խմիչքներ» բառերով,

i

4-րդ կետի առաջին պարբերությունից հանել «, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ» բառերը,

5-րդ կետի երրորդ պարբերությունում «2004» թիվը փոխարինել «2003» թվով,

i

6-րդ կետում «առանձին` սահմանված» բառերը փոխարինել «առանձնացված» բառով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2004
N 901-Ն
Որոշում