040.0347.290304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2004 թվականի N 347-Ն
i
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`
i
ա) առանց մրցույթի, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով, 50 տարի ժամկետով` բնակելի և հասարակական նշանակության, փողոցին հարող տարածքը` հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման նպատակով Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքից 12 հեկտար հողամաս տրամադրել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքի տրամադրման դիմաց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից գանձելով 1880900,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների 900005290417 հաշվին.
բ) առանց մրցույթի, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով, 50 տարի ժամկետով` բնակելի և հասարակական նշանակության, փողոցին հարող տարածքը` հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման նպատակով Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքից 8200 քառ. մետր հողամաս տրամադրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքի տրամադրման դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից գանձելով 126922,603 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների 900005290417 հաշվին.
գ) երկամսյա ժամկետում մշակել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու ձախակողմյան հատվածում` տրամադրված հողամասերի կառուցապատման սխեման ու ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար հիմք հանդիսացող նախագծման և շինարարության պարտադիր պայմաններն ու սահմանափակումները.
դ) Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող` Երևանի ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մականախաղի և նետաձիգների մանկապատանեկան դպրոցի զբաղեցրած հողամասից սկսած մինչև Լենինգրադյան փողոցի հետ հատվելը` Ծիծեռնակաբերդի խճուղու աջակողմյան եզրագծով տրամադրված հողամասերն օգտագործել բարեկարգման և կանաչապատման նպատակով, այդ թվում` հատվածի սկզբից մինչև Մեծ եղեռնի հուշահամալիր տանող ճանապարհի հետ հատման մասը` նաև սպորտային նշանակության հարթային կառույցներ իրականացնելու համար:
(1-ին կետը փոփ. 13.10.05 թիվ 1976-Ն որոշում)
i
2. Երևանի քաղաքապետին` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հողօգտագործման իրավունքի ձեռքբերման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալ գործառնություններից եկամուտների հաշվին վճարվող ընդհանուր 2007822,603 հազ. դրամ գումարից, ինչպես նաև հողամասերը վարձակալների կողմից կադաստրային արժեքով գնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալ գործառնություններից եկամուտների հաշվին 2004 թվականի ընթացքում վճարվող ընդհանուր 892272,0 հազ. դրամ գումարից` ընդհանուր 2900094,603 հազ. դրամ գումարի հաշվին`
ա) 2716100,0 հազ. դրամ գումարով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով գնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 3092486,5 հազ. դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը` անվանական արժեքի նկատմամբ կիրառելով զեղչ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման համաձայն ընկերությունից առանձնացված և Երևանի քաղաքապետարանին հանձնված 101.7 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի գնի հատուցում և ընկերության նկատմամբ պետական մարմինների պարտքերի մարում` համաձայն հավելվածի:
բ) 183994,603 հազ. դրամ գումարով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով գնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 183994,603 հազ. դրամ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` կնքելով նվիրատվության պայմանագիր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով:
(2-րդ կետը փոփ. 29.06.06 թիվ 929-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման հավելվածի նախահաշվում`
i
ա) «10,038,371.7» և «8,389,071.7» գումարներն ավելացնել 3,377,194.2 հազ. դրամ գումարով,
բ) 1-ին կետը լրացնել նոր` «դ» ենթակետով.
i
«դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարում (պահանջի իրավունքի գնում) 3,377,194.2»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունիսի 29-ի
N 929-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀՕԳՈՒՏ «ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ՀՀ պետական մարմնի անվանումը |Դատարանի վճիռը|Բռնագանձման |
|ը/կ| | |ենթակա գումարը |
|___|___________________________________|______________|__________________|
|1. |ՀՀ ԱՆ ՔՊԻՎ |20.07.2005 թ. |2.772.800 դրամ` |
| | |N Տ-1816 |հիմնական պարտքի |
| | | |գումար, և 55.456 |
| | | |դրամ` պետտուրքի |
| | | |գումար |
|___|___________________________________|______________|__________________|
|2. |Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատ |04.10.2005 թ. |1.049.260 դրամ |
| | |N 1972 | |
|___|___________________________________|______________|__________________|
|3. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ |20.09.2005 թ. |1.039.390 դրամ` |
| |ոստիկանության N 1032 զորամաս |N Տ-1839 |հիմնական պարտքի |
| | | |գումար, և 20787 |
| | | |դրամ` պետտուրքի |
| | | |գումար |
|___|___________________________________|______________|__________________|
|4. |ՀՀ կառավարությանն առընթեր պետական |03.08.2004 թ. |5.017.882 դրամ, |
| |գույքի կառավարման վարչություն |Տ-1578 |այդ թվում` պարտքի |
| | | |գումարը` 3.256.115|
| | | |դրամ` տույժը` |
| | | |1.761.767 դրամ |
|___|___________________________________|______________|__________________|
|5. |ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |05.12.2005 թ. |83,272 դրամ, այդ |
| |նախարարության ՀՀ զբաղվածության |Տ-3099 |թվում` 45,472 |
| |գործակալություն | |դրամ` հիմնական |
| | | |պարտքի գումար, |
| | | |37.800 դրամ` |
| | | |տույժի գումար |
|___|___________________________________|______________|__________________|
|6. |ՀՀ կառավարությանն առընթեր հարկային |28.07.2004 թ. |1.089.593 դրամ` |
| |պետական ծառայության Շահումյանի |Տ-1577 |պարտքի գումար |
| |հարկային տեսչություն | | |
|___|___________________________________|______________|__________________|
|7. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ |26.08.2005 թ. |153.260 դրամ |
| |ոստիկանություն |Տ-2015 | |
|___|___________________________________|______________|__________________|
| |Ընդամենը | |11.281.700 դրամ |
._________________________________________________________________________.
(հավելվածը լրաց. 29.06.06 թիվ 929-Ն որոշում)