Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 653-Ն Ո ...

 

 

040.1311.031103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2003 թվականի N 1311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա հարկի գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման և հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կարգը հաստատելու մասին» N 653-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Սույն կարգին համապատասխան հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցվում կամ վերադարձվում են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք առաջացել են հարկ վճարողի կողմից 2003 թվականի հունվարի 1-ից հետո ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման արդյունքում».

i

բ) 7-րդ կետի առաջին պարբերությունում «այլ հարկային պարտավորությունների հետ կապված հաշվանցված և վերադարձված գումարները» բառերը փոխարինել «այլ հարկերի գծով պարտավորությունների դիմաց ԱԱՀ-ի գերավճարների հաշվին հաշվանցված կամ վերադարձված ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև ԱԱՀ-ի պարտավորությունների դիմաց այլ հարկերի գծով գերավճարների հաշվին հաշվանցված գումարները» բառերով.

գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Սույն կարգի կիրառման առումով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարի չափը որոշվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումար:

Այն դեպքում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններին` սույն կետով սահմանված կարգով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարը որոշելու համար».

դ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգով չսահմանված որևէ այլ հիմքով չի կարող հիմնավորված չհամարվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի մեծությունը կամ երկարաձգվել սույն կարգով սահմանված եզրակացության կամ տեղեկանքի տրամադրման ժամկետը».

ե) 14-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից հարկ վճարողին տրված տեղեկանքը` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված` «Բացթողումը թույլատրված է» և «Բեռն ստացված է» նշումներով մաքսային հայտարարագրի առկայության մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն սույն կետով սահմանված տեղեկանքը տրամադրում է հարկ վճարողին` վերջինիս դիմումի ստացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում».

զ) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի «դ» ենթակետը.

i

է) 15-րդ կետում «հարկ վճարողի դիմումը համարվում է չհիմնավորված, և դրան հարկային մարմնի կողմից ընթացք չի տրվում» բառերը փոխարինել «սույն կարգի 18-րդ կետով սահմանված եզրակացությունը կամ 21-րդ կետով սահմանված տեղեկանքը չի տրվում: Եզրակացությունը կամ տեղեկանքը տրվում է այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո» բառերով.

i

ը) 17-րդ կետի առաջին պարբերությունը «հաշվանցման կամ վերադարձման նպատակով» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի դիմումի ստացման պահից» բառերով.

թ) 21-րդ կետում «10» թիվը փոխարինել «5» թվով.

i

ժ) 23-րդ կետում`

i

«տվյալների» բառը փոխարինել «հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների» բառերով, իսկ «հիման վրա» բառերից հետո կետը լրացնել «էական» բառով,

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի կիրառման առումով էական է համարվում այն խախտումը, որի դեպքում հարկ վճարողի դիմումում նշված` այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծությունը հարկային մարմինների կողմից կատարված ճշգրտման արդյունքներով արձանագրված մեծությունը գերազանցել է 3 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 500 հազ. դրամով»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 653-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի «բ» ենթակետով սահմանված տեղեկանքի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետի դրույթները տարածվում են 2003 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի վրա:

Սույն որոշման 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված տեղեկանքը ներկայացվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահն առաջացած ԱԱՀ-ի այն գերավճարների գումարների հաշվանցման կամ վերադարձման համար, որոնց մասին հարկ վճարողի դիմումը ներկայացվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2003
N 1311-Ն
Որոշում