040.1001.210803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2003 թվականի N 1001-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 660 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սույն որոշմամբ սահմանված կարգի գործողությունը տարածվում է քաղաքաշինական ծրագրային ու գոտիավորման փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում` կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի վրա».
բ) որոշմամբ սահմանված կարգի`
i
4-րդ կետում «5-օրյա» բառերը փոխարինել «3-օրյա» բառերով,
5-րդ կետում «20 օր» բառերը փոխարինել «15 օր» բառերով,
i
7-րդ կետից հանել «երկշաբաթյա» բառերը և նույն կետում «5-օրյա» բառերը փոխարինել «3-օրյա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ