(ուժը կորցրել է 16.11.06 թիվ 1760-Ն որոշում)
i
040.0766.300603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2003 թվականի N 766-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի N 589 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանի «0307 ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ 2003 թվականի և հաջորդ տարիների` բարձր առաջադիմություն և մարզական վարպետություն ցուցաբերած շրջանավարտներին շարունակել ուսումնառությունը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի N 589 որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը հաստատելու մասին» N 589 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի`
i
ա) կետերի համարակալման «5» թիվը փոխարինել «4» թվով` հաջորդաբար փոխելով հետագա համարակալումը.
բ) 3-րդ կետում «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) վճարովի հիմունքով` բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի համաձայնությամբ` մարզական մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն և մարզական վարպետություն ցուցաբերած շրջանավարտների տեղափոխության դեպքերի».
i
գ) 4-րդ կետը «շրջանավարտների 10 տոկոսը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ մարզական մասնագիտությունների)» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ