110.0227.250403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11003142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 ապրիլի 2003 թվականի N 227-Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 422-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000 թ. դեկտեմբերի 25-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 422-Մ հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգում» կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
ա/ նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի, 16-րդ հոդվածի, 37-րդ հոդվածի 10-րդ կետի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին», N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19, 28 կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի, 10-րդ կետի «ժէ» ենթակետի համաձայն,
բ/ 6-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
i
«8 և 10-րդ դասարաններում մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող աշակերտներին թույլատրվում է տվյալ առարկայից հանձնել քննություն մինչև քննաշրջանի ավարտը»,
գ/ 12-րդ կետից հանել «կամ նույն դասարանում թողնելու» բառերը,
i
դ/ 31-րդ կետում «քննություններ» բառից հետո լրացնել հետևյալ բառերը. «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին», իսկ «հունիսի 1-ին» և «հունիսի 3-ին» բառերը հանել,
i
ե/ 29-րդ, 34-րդ կետերում «միջնակարգ կրթության» բառերը փոխարինել «հանրակրթության» բառով: