(ուժը կորցրել է 15.01.09 թիվ 47-Ն որոշում)
i
040.0089.110203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2003 թվականի N 89-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշը:
(1-ին կետը փոփ. 26.02.04 թիվ 221-Ն որոշում)
2. Հաստատել`
i
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 26.02.04 թիվ 221-Ն որոշում)
i
3. Խորհրդանիշի կիրառման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից:
(3-րդ կետը փոփ. 26.02.04 թիվ 221-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ
Հավելված N 1
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 89-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշն աղավնի է` շրջանակի աջ կողմից դեպի ձախ նայող աղավնու ոճավորված գլխի պատկերով, որը զբաղեցնում է շրջանի մակերեսի 1/4 մասը: Աղավնին խորհրդանշում է սոցիալական համերաշխություն, ապահովություն ու արդարություն: Աղավնու կտուցի ծայրը գտնվում է շրջանի կենտրոնում, իսկ աչքը` տերևի ոճավորված պատկեր է: Տերևը խորհրդանշում է առատություն:
(1-ին հավելվածը փոփ. 26.02.04 թիվ 221-Ն որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 89-Ն որոշման
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
(2-րդ հավելվածը փոփ. 26.02.04 թիվ 221-Ն որոշում)
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Խորհրդանիշի ձևը չի բերվում