Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈ ...

 

 

040.2051.261202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2002 թվականի N 2051-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և քաղաքացիական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման հետ կապված հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի.

բ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված` տարեկան ծրագրերում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման հնարավորության հարցը:

3. Սահմանել, որ`

i

ա) ավարտման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցումն իրականացվում է համապատասխան իրավասու մարմինների առաջարկությունների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տարեկան ծրագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, արտաքին վարկերի, դրամաշնորհների, բարեգործական նվիրատվությունների և այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին.

i

բ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցման տարեկան ծրագրերում ընդգրկվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ հաստատված կարգի համաձայն մշակված (վերամշակված) նախագծանախահաշվային փաստաթղթեր ունեցող օբյեկտները.

գ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման (վերամշակման) համար պարտադիր է համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից տրված օբյեկտի տեխնիկական վիճակի զննման մասին եզրակացությունը` օբյեկտի վերականգնման ու սեյսմակայունության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների հետ միասին.

դ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտները մասնավորեցվում (օտարվում) են օրենքով սահմանված կարգով` սահմանելով դրանց հետագա նպատակային նշանակության պահպանման և օգտագործման վերաբերյալ պայմանները:

Այն դեպքերում, երբ մասնավորեցվող (օտարվող)` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործումը նախագծային նպատակային նշանակությամբ հեռանկարային չէ, մասնավորեցման (օտարման) ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ըստ անհրաժեշտության, կարող է փոխվել օբյեկտի նպատակային նշանակությունը` տվյալ բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան.

ե) մասնավորեցվող (օտարվող)` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների գնորդները պարտավոր են սահմանված պայմաններով ու ժամկետներում մշակել (վերամշակել) նշված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը և իրականացնել շինարարական աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

.______________________________________________________________________.

|NN |     Միջոցառման անվանումը       |    Կատարողները     |Կատարման    |

|ը/կ|                                |                    |ժամկետը     |

|___|________________________________|____________________|____________|

|1  |               2                |         3          |   4        |

|___|________________________________|____________________|____________|

|1. |Պետական սեփականություն          |ՀՀ նախարարություններ|2003 թ.     |

|   |հանդիսացող անավարտ շինարարության|ՀՀ կառավարությանն   |փետրվար     |

|   |բնակելի և  հասարակական          |առընթեր             |            |

|   |նշանակության օբյեկտների         |պետական կոմիտեներ   |            |

|   |հաշվառումը և  դասակարգումն ըստ  |վարչություններ      |            |

|   |խմբերի`                         |ծառայություններ     |            |

|   |ա) ավարտման ենթակա              |ՀՀ մարզպետներ       |            |

|   |բ) մասնավորեցման (օտարման)      |Երևանի  քաղաքապետ`  |            |

|   |   ենթակա                       |ՀՀ պետական գույքի   |            |

|   |գ) համայնքներին սեփականության   |կառավարման          |            |

|   |   իրավունքով անհատույց         |նախարարության հետ   |            |

|   |   փոխանցման ենթակա             |համատեղ             |            |

|___|________________________________|____________________|____________|

|2. |Պետական սեփականություն          |ՀՀ պետական գույքի   |2003 թ.     |

|   |հանդիսացող անավարտ շինարարության|կառավարման          | մարտ       |

|   |բնակելի և  հասարակական          |նախարարություն      |            |

|   |նշանակության օբյեկտների         |                    |            |

|   |հաշվառման արդյունքների հիման    |                    |            |

|   |վրա «Մասնավորեցման (օտարման)    |                    |            |

|   |ենթակա պետական սեփականություն   |                    |            |

|   |հանդիսացող անավարտ շինարարության|                    |            |

|   |օբյեկտների ցանկը և              |                    |            |

|   |ժամանակացույցը հաստատելու մասին»|                    |            |

|   |ՀՀ կառավարության որոշման        |                    |            |

|   |նախագիծը ՀՀ կառավարություն      |                    |            |

|   |ներկայացնելը                    |                    |            |

|___|________________________________|____________________|____________|

|3. |«Համայնքների վարչական           |ՀՀ նախարարություններ|2003 թ.     |

|   |սահմաններում գտնվող պետական     |ՀՀ կառավարությանն   |ապրիլ       |

|   |սեփականություն հանդիսացող       |առընթեր             |            |

|   |անավարտ շինարարության բնակելի   |պետական կոմիտեներ   |            |

|   |և  հասարակական նշանակության     |վարչություններ      |            |

|   |օբյեկտները սեփականության        |ծառայություններ     |            |

|   |իրավունքով համայնքներին         |ՀՀ մարզպետներ       |            |

|   |անհատույց փոխանցելու մասին»  ՀՀ |Երևանի  քաղաքապետ`  |            |

|   |կառավարության որոշման նախագծերը |ՀՀ պետական գույքի   |            |

|   |ՀՀ կառավարություն ներկայացնելը  |կառավարման          |            |

|   |                                |նախարարության հետ   |            |

|   |                                |համատեղ             |            |

|___|________________________________|____________________|____________|

|4. |«Պետական սեփականություն         |ՀՀ քաղաքաշինության  |տարեկան`    |

|   |հանդիսացող անավարտ շինարարության|նախարարություն`     |ՀՀ պետական  |

|   |բնակելի և  հասարակական          |իրավասու պետական    |բյուջեի     |

|   |նշանակության օբյեկտների         |կառավարման          |մասին       |

|   |շինարարության տարեկան ծրագրի    |մարմինների հետ      |ՀՀ օրենքով  |

|   |մասին» ՀՀ կառավարության որոշման |համատեղ             |սահմանված   |

|   |նախագծերը ՀՀ կառավարություն     |                    |ժամկետներում|

|   |ներկայացնելը                    |                    |            |

|___|________________________________|____________________|____________|

|5. |Պետական սեփականություն          |ՀՀ պետական գույքի   |2003 թ.     |

|   |հանդիսացող անավարտ շինարարության|կառավարման          |հոկտեմբեր   |

|   |բնակելի և  հասարակական          |նախարարություն      |            |

|   |նշանակության օբյեկտների հետագա  |ՀՀ քաղաքաշինության  |            |

|   |օգտագործման հետ կապված          |նախարարություն      |            |

|   |հիմնախնդիրները համակարգելու և   |ՀՀ պետական          |            |

|   |գործընթացը խթանելու ուղղությամբ |կառավարման իրավասու |            |

|   |անհրաժեշտ նոր իրավական ակտերի   |մարմիններ           |            |

|   |կամ գործող իրավական ակտերում    |                    |            |

|   |փոփոխություններ և  լրացումներ   |                    |            |

|   |կատարելու վերաբերյալ            |                    |            |

|   |առաջարկությունների մշակում      |                    |            |

.______________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների (այսուհետ` անավարտ օբյեկտներ) հետագա օգտագործման միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշմամբ հաստատված ցանկի 208-րդ և 217-րդ կետերի համաձայն:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված տվյալները և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության մասնագիտական խմբերի կողմից տեղերում կատարված ուսումնասիրությունները:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ծրագիրը կազմված է երկու մասից` տեքստային և աղյուսակային:

Տեքստային մասում ընդգրկված են հետևյալ բաժինները`

I. Ներածություն

II. Ծրագրի կառուցվածքը

III. Հիմնախնդրի նկարագրությունը

IV. Հիմնախնդրի առկա վիճակը

V. Ծրագրի հիմնական նպատակը և խնդիրները

VI. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Ծրագրի աղյուսակային մասն ընդգրկում է հետևյալ աղյուսակները`

Աղյուսակ N 1/1. Ամփոփ տվյալներ անավարտ օբյեկտների թվի մասին.

Աղյուսակ N 1/2. Ամփոփ տվյալներ անավարտ օբյեկտների պատրաստվածության չափի մասին.

Աղյուսակ N 2. Ավարտման ենթակա անավարտ օբյեկտների ցանկ:

 

III. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հանրապետությունում առկա անավարտ օբյեկտների շինարարությունն ըստ ժամանակահատվածների` պայմանականորեն կարելի է դասակարգել երկու հիմնական խմբի`

1. Օբյեկտներ, որոնց շինարարությունն սկսվել է մինչև 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը.

2. Օբյեկտներ, որոնց շինարարությունն իրականացվել է 1989-1993 թվականների ընթացքում:

Նշված երկու խմբի օբյեկտների կարևոր առանձնահատկություններն են`

ա) առաջին խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների նախագծերը չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության` ներկայումս գործող նորմերին.

բ) երկրորդ խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների նախագծերում կատարվել են շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված որոշակի փոփոխություններ, որոնք նույնպես չեն ապահովում սեյսմակայուն շինարարության` ներկայումս գործող նորմերի պահանջները.

գ) անավարտ օբյեկտների գերակշռող մասը շինարարության դադարեցումից հետո չի ենթարկվել սահմանված կարգով կոնսերվացման, և վերջին 10-15 տարվա ընթացքում արտաքին միջավայրի մշտական ազդեցության հետևանքով դրանց կոնստրուկտիվ տարրերը մեծ մասամբ ենթարկվել են քայքայման և ակնհայտորեն կորցրել նախագծային ամրությունը և հուսալիությունը:

Այդ ուղղությամբ անավարտ օբյեկտների ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են հետևյալ հիմնական երևույթները`

երկաթբետոնյա հավաքովի և միաձույլ կոնստրուկցիաների բաց ամրանների, մետաղական ներդիր տարրերի զգալի կոռոզիա, երկաթբետոնյա կոնստրուկցիաների միացման հանգույցների միաձույլ բետոնե հատվածների քայքայում, քարե շարվածքի, հատկապես վերին շարքերի շերտավորում, շաղախի և երկաթբետոնյա միջուկների քայքայում, մթնոլորտային տեղումների մշտական ազդեցության հետևանքով միջհարկային ծածկերի (հատկապես առանց տանիքի շենքերում) և հիմքերի ու հիմնատակերի քայքայում և այլն.

անավարտ օբյեկտների կոնստրուկցիաների և շինարարական տեխնիկայի անվերահսկելի ապամոնտաժում, սարքավորումների ու շինանյութերի անօրինական օգտագործում:

Նշված երևույթների առկայությունն զգալիորեն նվազեցնում է անավարտ օբյեկտների նախագծային սեյսմակայունությունը, բարձրացնում վթարավտանգությունը. դրանց որոշ մասն արդեն իսկ գտնվում է վթարային վիճակում: Հանրապետության տարածքի բարձր սեյսմաակտիվության և կտրուկ ցամաքային կլիմայական պայմանների ազդեցության հետևանքով կարող են տեղի ունենալ անցանկալի երևույթներ, մասնավորապես, անավարտ օբյեկտների փլուզում` անկանխատեսելի հետևանքներով:

Անավարտ օբյեկտների շինարարական հրապարակներում առկա վերամբարձ կռունկների զգալի մասը գտնվում է անսարք, ապակոմպլեկտավորված, վթարային վիճակում, ինչը խիստ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:

Անավարտ օբյեկտների որոշ մասը քաղաքաշինության և բնապահպանության ոլորտներում առաջացնում է նաև հիմնախնդիրներ. տարիների ընթացքում բազմաթիվ օբյեկտների շինհրապարակները վերածվում են աղբանոցների:

Նշված պայմաններում անավարտ օբյեկտների հետագա օգտագործման խնդիրների լուծումը պահանջում է առաջնահերթ և առանձնակի ուշադրություն:

 

IV. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված տվյալների և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա սույն ծրագրում ընդգրկվել է 2038 անավարտ օբյեկտ, այդ թվում` բնակելի շենքեր` 1871, հասարակական օբյեկտներ` 167:

Սույն ծրագրում չեն ընդգրկվել կոոպերատիվ բնակելի շենքերը, որոնց հետ կապված խնդիրները կարգավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով, մասնավոր սեփականության օբյեկտները և պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների քաղաքաշինական նշանակություն չունեցող անավարտ օբյեկտները, որոնց խնդիրները կարգավորվում են մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ծրագրում ընդգրկված անավարտ օբյեկտների որոշ մասի հաշվեկշռային պատկանելությունն անորոշ է` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով:

ՈՒսումնասիրությունների արդյունքում ճշտվել է անավարտ օբյեկտների շինարարական պատրաստվածության աստիճանը` նախագծային ցուցանիշների համեմատ (տոկոսներով)` մինչև 30 տոկոս` 1790 օբյեկտ, 31-50 տոկոս` 112 օբյեկտ և 51 տոկոսից բարձր` 96 օբյեկտ:

 

V. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակն անավարտ օբյեկտների հետագա օգտագործման ուղղությամբ պետական քաղաքականության մշակումը, այդ հիմնախնդրի լուծմանը պետական աջակցության և դրա նկատմամբ վերահսկողության շրջանակների հստակեցումը, ընտրված ուղիների իրականացման միջոցառումների ծրագրի մշակումն ու իրագործումն է:

Ծրագրի հիմնական խնդիրներն են`

հանրապետությունում առկա անավարտ օբյեկտների հաշվառումը և տեղեկատվական-համակարգչային բազայի ստեղծումը, դրանց առկա վիճակի արձանագրումը, դասակարգումն ըստ սեփականության ձևերի ու նպատակային նշանակության.

անավարտ օբյեկտների հետագա օգտագործման չափորոշիչների սահմանումը և դրանց հիման վրա օբյեկտների դասակարգումն ըստ առանձին խմբերի.

ավարտման ենթակա օբյեկտների առանձին խմբերի վերաբերյալ ծրագրի մշակումը:

Սույն ծրագրի շրջանակներում անավարտ օբյեկտները դասակարգվել են`

ա) ըստ նպատակային նշանակության`

բնակելի,

հասարակական.

բ) ըստ սեփականության ձևերի`

պետական,

համայնքային.

գ) ըստ հետագա օգտագործման`

շինարարությունը շարունակելու և ավարտելու ենթակա,

մասնավորեցման (օտարման) ենթակա,

դուրսգրման ենթակա:

Ըստ հետագա օգտագործման դասակարգելու համար ընդունվել են հետևյալ չափորոշիչները`

շարունակվող և ավարտման ենթակա անավարտ օբյեկտների խմբում ընդգրկվել են` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն անավարտ օբյեկտները, որոնք ունեն պետական, սոցիալական ու քաղաքաշինական նշանակություն, և դրանց շինարարությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և այլ ֆինանսական աղբյուրների հաշվին:

Այս խմբում ընդգրկված բոլոր անավարտ օբյեկտները, անկախ սեփականության ձևից, պարտադիր պետք է հետազննվեն համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից, և վերականգնման կամ սեյսմակայունության բարձրացման նպատակով պետք է տրվեն հանձնարարականներ, որոնց հիման վրա պետք է մշակվեն (վերամշակվեն) օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը.

բ) առաջարկվում է մասնավորեցման (օտարման) ենթակա օբյեկտների խմբում ընդգրկել`

պետական սեփականություն հանդիսացող` 50 տոկոսից բարձր պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք ընդգրկված չեն այլ խմբերում.

համայնքային սեփականություն հանդիսացող` 30 տոկոսից բարձր պատրաստվածություն ունեցող օբյեկտները:

Այս խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական և տնտեսական պայմաններ, որոնք սեփականատիրոջ և ներդրողի համար կապահովեն անավարտ օբյեկտների մասնավորեցման համար առավել շահավետ պայմաններ (գնահատման ճկուն քաղաքականություն, ինչը անավարտ օբյեկտների շինարարությունն ավարտելու համար կապահովի գերադասելի պայմաններ, նոր շինարարության նկատմամբ օբյեկտների նպատակային նշանակության փոփոխություն և այլն).

գ) առաջարկվում է դուրսգրման ենթակա անավարտ օբյեկտների խմբում ընդգրկել`

պետական սեփականություն հանդիսացող` 50 տոկոսից ցածր պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք օրենքով սահմանված կարգով` սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին.

համայնքային սեփականություն հանդիսացող` մինչև 30 տոկոս պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք մասնավորեցման (օտարման) տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում հնարավոր ներդրողների համար: Այդ օբյեկտները սահմանված կարգով հաշվեկշիռներից դուրս գրվելուց հետո, հողամասերը տնօրինվում են օրենքով սահմանված կարգով:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացումից ակնկալվում են`

ա) շարունակվող անավարտ օբյեկտների շինարարության արդյունքում կլուծվեն կարևոր` սոցիալական, քաղաքաշինական ու բնապահպանական խնդիրներ, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր.

բ) կարագացվի անավարտ օբյեկտների մասնավորեցման (օտարման) գործընթացը, նպաստավոր պայմաններ և շահագրգռվածություն կստեղծվեն մասնավոր ներդրողների համար, կավելանա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքային մասը.

գ) հաշվեկշիռներից դուրսգրման ենթակա անավարտ օբյեկտների թվից, անհրաժեշտության դեպքում, որոշ օբյեկտների` սահմանված կարգով քանդման արդյունքում կապահովվի բնակչության անվտանգությունը, կազատվեն զգալի հողատարածքներ և հնարավորություն կստեղծվի այդ տարածքների նպատակային օգտագործման համար` բնակավայրերի քաղաքաշինական նոր պահանջներին համապատասխան.

դ) շինարարության համար ժամանակավոր հատկացված հողամասերը կազատվեն աղբից, վթարային վիճակում գտնվող վերամբարձ կռունկներից և կբարեկարգվեն.

ե) հանրապետությունում կստեղծվեն քաղաքաշինության տեսանկյունից «ավարտված բնակավայրեր»:

 

Աղյուսակ N 1/1

 

ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ

.__________________________________________________________.

|NN |   Օբյեկտներ  | Ընդամենը  |Օբյեկտները ըստ նշանակության|

|ը/կ|              |           |___________________________|

|   |              |           |բնակելի տներ  |հասարակական |

|   |              |           |              |օբյեկտներ   |

|___|______________|___________|______________|____________|

| 1 |      2       |     3     |      4       |     5      |

|___|______________|___________|______________|____________|

|   |Ընդամենը      |    2038   |    1871      |    167     |

|   |այդ թվում     |           |              |            |

|   |Պետական       |    1587   |    1496      |    91      |

|   |Համայնքային   |    444    |     373      |    71      |

|1. |Արմավիր       |           |              |            |

|   |Ընդամենը      |     76    |     74       |     2      |

|   |Պետական       |     2     |              |     2      |

|   |Համայնքային   |     74    |     74       |            |

|2. |Արագածոտն     |           |              |            |

|   |Ընդամենը      |     44    |     33       |    11      |

|   |Պետական       |     2     |      1       |     1      |

|   |Համայնքային   |     40    |     31       |     9      |

|3. |Արարատ        |           |              |            |

|   |Ընդամենը      |     18    |     13       |     5      |

|   |Պետական       |     7     |      5       |     2      |

|   |Համայնքային   |     11    |      8       |     3      |

|4. |Գեղարքունիք   |           |              |            |

|   |Ընդամենը      |     28    |     20       |     8      |

|   |Պետական       |     7     |              |     7      |

|   |Համայնքային   |     21    |     20       |     1      |

|5. |Կոտայք        |           |              |            |

|   |Ընդամենը      |     67    |     55       |    12      |

|   |Պետական       |     5     |      4       |     1      |

|   |Համայնքային   |     62    |     51       |    11      |

|6. |Շիրակ         |           |              |            |

|   |Ընդամենը      |    847    |     818      |    29      |

|   |Պետական       |    830    |     816      |    14      |

|   |Համայնքային   |     17    |      2       |    15      |

|7. |Լոռի          |           |              |            |

|   |Ընդամենը      |    731    |     691      |    40      |

|   |Պետական       |    674    |     634      |    40      |

|   |Համայնքային   |     57    |     57       |            |

|8. |Սյունիք       |           |              |            |

|   |Ընդամենը      |     46    |     35       |    11      |

|   |Պետական       |           |              |            |

|   |Համայնքային   |     45    |     35       |    10      |

|9. |Տավուշ        |           |              |            |

|   |Ընդամենը      |     45    |     30       |    15      |

|   |Պետական       |     1     |      1       |            |

|   |Համայնքային   |     44    |     29       |    15      |

|10.|Վայոց ձոր     |           |              |            |

|   |Ընդամենը      |     22    |      8       |    14      |

|   |Պետական       |     9     |              |     9      |

|   |Համայնքային   |     13    |      8       |     5      |

|11.|Երևան         |           |              |            |

|   |Ընդամենը      |    106    |     90       |    16      |

|   |Պետական       |     51    |     35       |    16      |

|   |Համայնքային   |     54    |     54       |            |

.__________________________________________________________.

 

Աղյուսակ N 1/2

 

ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________.

|NN |      Օբյեկտները       |Ընդամենը|Մինչև  30%|30-50%|50%-ից|

|ը/կ|                       |        |          |      |բարձր |

|___|_______________________|________|__________|______|______|

| 1 |          2            |   3    |    4     |  5   |   6  |

|___|_______________________|________|__________|______|______|

|   |Ընդամենը               |  2038  |  1790    | 112  | 96   |

|   |այդ թվում              |        |          |      |      |

|   |Բնակելի շենքեր         |  1871  |  1697    | 97   | 76   |

|   |Հասարակական օբյեկտներ  |  164   |   91     | 15   | 19   |

|1. |Արմավիր                |        |          |      |      |

|   |Ընդամենը               |   76   |   57     | 12   | 7    |

|   |Բնակելի շենքեր         |   74   |   56     | 11   | 7    |

|   |Հասարակական օբյեկտներ  |   2    |    1     |  1   |      |

|2. |Արագածոտն              |        |          |      |      |

|   |Ընդամենը               |   44   |   32     |  5   | 6    |

|   |Բնակելի շենքեր         |   33   |   27     |  3   | 2    |

|   |Հասարակական օբյեկտներ  |   11   |    5     |  2   | 4    |

|3. |Արարատ                 |        |          |      |      |

|   |Ընդամենը               |   18   |   14     |  2   | 2    |

|   |Բնակելի շենքեր         |   13   |   11     |      | 2    |

|   |Հասարակական օբյեկտներ  |   5    |    3     |  2   |      |

|4. |Գեղարքունիք            |        |          |      |      |

|   |Ընդամենը               |   28   |   18     |  7   | 3    |

|   |Բնակելի շենքեր         |   20   |   13     |  4   | 3    |

|   |Հասարակական օբյեկտներ  |   8    |    5     |  3   |      |

|5. |Կոտայք                 |        |          |      |      |

|   |Ընդամենը               |   67   |   61     |  3   | 3    |

|   |Բնակելի շենքեր         |   55   |   50     |  3   | 2    |

|   |Հասարակական օբյեկտներ  |   12   |   11     |      | 1    |

|6. |Շիրակ                  |        |          |      |      |

|   |Ընդամենը               |  847   |   721    | 74   | 52   |

|   |Բնակելի շենքեր         |  818   |   697    | 71   | 50   |

|   |Հասարակական օբյեկտներ  |   28   |   23     |  3   | 2    |

|7. |Լոռի                   |        |          |      |      |

|   |Ընդամենը               |  731   |   691    |  1   |      |

|   |Բնակելի շենքեր         |  691   |   690    |  1   |      |

|   |Հասարակական օբյեկտներ  |   40   |    1     |      |      |

|8. |Սյունիք                |        |          |      |      |

|   |Ընդամենը               |   46   |   40     |  1   | 5    |

|   |Բնակելի շենքեր         |   35   |   30     |  1   | 4    |

|   |Հասարակական օբյեկտներ  |   11   |   10     |      | 1    |

|9. |Տավուշ                 |        |          |      |      |

|   |Ընդամենը               |   45   |   35     |  3   | 7    |

|   |Բնակելի շենքեր         |   30   |   27     |  1   | 2    |

|   |Հասարակական օբյեկտներ  |   15   |    8     |  2   | 5    |

|10.|Վայոց ձոր              |        |          |      |      |

|   |Ընդամենը               |   22   |   18     |  2   | 2    |

|   |Բնակելի շենքեր         |   8    |    8     |      |      |

|   |Հասարակական օբյեկտներ  |   12   |    9     |  2   | 1    |

|11.|Երևան                  |        |          |      |      |

|   |Ընդամենը               |  106   |   98     |  2   | 6    |

|   |Բնակելի շենքեր         |   90   |   85     |  2   | 3    |

|   |Հասարակական օբյեկտներ  |   16   |   13     |      | 3    |

._____________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

ՑԱՆԿ

 

ԱՎԱՐՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

.____________________________________________________________.

|NN  |     Մարզը,  բնակավայրը,  օբյեկտի         |Ներդրումների|

|ը/կ |              անվանումը                   |հաշվարկային |

|    |                                          |ծավալը      |

|    |                                          |/մլն դրամ/  |

|____|__________________________________________|____________|

|    |        Ընդամենը                          |     2452,0 |

|    |        այդ  թվում`                       |            |

|____|__________________________________________|____________|

|    |                Երևան                     |            |

|    |                                          |            |

| 1. |Մշակույթի  տուն` Նուբարաշենի 9-րդ         |      150,0 |

|    |փողոցում                                  |            |

| 2. |ՀՀ պաշտպանության նախարարության            |            |

|    |առողջապահական համալիր` Նոր Նորքի          |            |

|    |2-րդ զանգվածում                           |     1200,0 |

|____|__________________________________________|____________|

|    |            Արագածոտնի մարզ               |            |

|    |                                          |            |

| 3. |Թալինի մարզադպրոց` Խանջյան փողոցում       |       80,0 |

| 4. |Ապարանի մշակույթի պալատ                   |      250,0 |

|____|__________________________________________|____________|

|    |             Արարատի մարզ                 |            |

|    |                                          |            |

| 5. |Վեդու մշակույթի պալատ                     |      164,0 |

|____|__________________________________________|____________|

|    |           Գեղարքունիքի մարզ              |            |

|    |                                          |            |

| 6. |Գավառ քաղաքի մարզահամալիր                 |      150,0 |

|____|__________________________________________|____________|

|    |             Կոտայքի մարզ                 |            |

|    |                                          |            |

| 7. |Չարենցավանի մշակույթի տուն                |      120,0 |

|____|__________________________________________|____________|

|    |            Սյունիքի մարզ                 |            |

|    |                                          |            |

| 8. |Կապանի թատրոնի շենք                       |      257,0 |

|____|__________________________________________|____________|

|    |             Տավուշի մարզ                 |            |

|    |                                          |            |

| 9. |Իջևանի  պատկերասրահ                       |       81,0 |

.____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2002
N 2051-Ն
Որոշում