Սեղմել Esc փակելու համար:
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՄԻ ...

 

14.08.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 փետրվարի 2022 թվականի N 3-Ն

 

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (AIR CREW REGULATION) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 181-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (air crew regulation)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147-ի, «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66-ի, ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM-AIR-CREW)» N 181-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Գործող շահառուները` տրամադրված վկայականների և հաստատված ձեռնարկների ժամկետը լրանալու կապակցությամբ նոր վկայականներ տրամադրելու և ձեռնարկները հաստատելու համար կարող են հայտ ներկայացնել սույն հրամանի 2-րդ կետով նշված հրամանի 3-րդ հավելվածի պահանջներին համապատասխան` հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

________________

ԻՐՏԵԿ - հավելվածները տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

(հավելվածը խմբագրվելու է 30.08.2024 թվականից` 26.12.2023 թիվ 15-Ն, 09.08.2024 թիվ 09-Ն հրամաններ)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.02.2022
N 3-Ն
Հրաման