Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

322.0783.090902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32202156

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

6 սեպտեմբերի 2002 թվականի N 783-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 12.02.2002Թ. N 89-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Տեղեկատվության տրամադրում» բաժնի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 կետերով նախատեսված, ինչպես նաև բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը:

200 քմ-ից ավելի հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրը: Պատվիրատուի պահանջով այն կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը` կիրառելով 2 գործակից (2 x 7000 դրամ):

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման նույն օրը»:

2. «Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում.» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անշարժ գույքի վերաբերյալ միավորման, բաժանման և այլ բնույթի մասնագիտական եզրակացությունը և հատակագիծը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը, որի համար գանձվում է 5000 դրամ»:

i

3. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1 կետ հետևյալ խմբագրությամբ.

4. «1.1 Անշարժ գույքի` հողամասի, /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում և դրանցից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողամասերի/ և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների համար սեփականատերերին և օգտագործողներին մինչև իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը (1998 թվականի մարտի 1-ը) տրամադրված իրավունքը հաստատող փաստաթղթերի փոխարինման` իրավունքների պետական գրանցման համար 3000 դրամ»:

5. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի «10»-րդ կետը փոխարինել «7»-րդ կետով:

6. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի 7-րդ կետից հետո լրացնել նոր 8-րդ կետ հետևյալ խմբագրությամբ. «8. Միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին (այդ թվում` Շիրակի և Լոռու մարզերում) կառուցված և քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հանձնված նախկին պետական բնակարանային ֆոնդի նկատմամբ համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին Շիրակի և Լոռու մարզերում կառուցված բնակելի ֆոնդի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի օտարման (նվիրատվություն, առուվաճառք), պայմանագրի կնքման արդյունքում քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար` 1000 դրամ»:

i

7. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի վերջին 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 4-րդ աշխատանքային օրը, 2-րդ աշխատանքային օրը (բացառությամբ բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի), գրանցման նպատակով իրականացված չափագրման կամ տեղազննության, կամերալ աշխատանքների համար սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 գործակիցներ:

Բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրը` առանց արագացման գործակիցների կիրառման»:

8. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի վերջին 4-րդ պարբերության «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «առաջին պետական գրանցման հավաստագրի տրման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի, սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին» բառերը:

9. Սույն հրամանով հաստատված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 01.10.2002 թվականից:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
06.09.2002
N 783-Ն
Հրաման