ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2024 թվականի N 341-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետում «3» թիվը փոխարինել «1» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների` բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը հաստատելու մասին» N 546-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եզրակացությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում` համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:».
2) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
i
«4.1. Եզրակացություն ստանալու համար հայտատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով:».
3) 5-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով.
i
4) 6-րդ կետում «երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով» բառերով.
i
5) 9-րդ կետում «երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն)» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային եղանակով)» բառերով.
6) 12-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման N 4 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 4-րդ կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
i
2) 13-րդ կետում «փաստաթղթերը ներկայացնելու օրվանից` մինչև երեք» բառերը փոխարինել «համապատասխան հայտը գրանցելուց հետո մեկ» բառերով.
i
3) 24-րդ կետում «երեք աշխատանքային օրվա ընթացքում` հայտը ներկայացնելու ամսաթվից» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում` միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» N 2017-Ն որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի մասով պետական վերահսկողության ակտի, սակագնային քվոտայի շրջանակներում գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների և միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մարտի 7
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մարտի 2024 թվական: