Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 45 ...

 

 

040.1397.160902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 459 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով տրված մուտքի արտոնագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիրը տրվում է ինչպես օտարերկրյա քաղաքացու անձնագրում համապատասխան արտոնագրի ձևաթուղթ (ձև N 2) կպցնելու միջոցով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով (ինտերնետի միջոցով):

Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի էլեկտրոնային եղանակով տրամադրումը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության տրամադրման համակարգ է, որը ծածկագրված թվերի և տառերի ամբողջություն է և հավաստում է այն կրողի` Հայաստանի Հանրապետության մուտք գործելու թույլտվությունը».

բ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ կետով.

i

«7.1. Էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները լրացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ինտերնետային էջում տեղադրված հարցաթերթիկը` անգլերեն (ձև N 3 (ա):

Օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրման համար հարցաթերթիկը լրացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստանում են մուտքի արտոնագրի ստացման հավաստում, որին կցվում է համապատասխան ծածկագիր:

Էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրման համար հարցաթերթիկը թերի լրացնելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը հիմք են հանդիսանում էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարմինները էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագիր տրամադրելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն են ուղարկում համապատասխան սահմանային անցման կետեր` նշելով մուտքի արտոնագրի տրամադրման ժամանակը, վայրը և ժամկետը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Ձև N 2

-------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ N

 

Ազգանունը ____________________________________________________________

Անունը _______________________________________________________________

Արտոնագրի տեսակը _____________________________________________________

Այցերի քանակը ________________________________________________________

Այցի տևողությունը ___________________________________________________

Տրված է ______________________________________________________________

(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

Արտոնագիրն ուժի մեջ է մուտքի համար ___________________________________

______________________________________________________ տալու օրվանից:

Գանձում`

 

Ձև N 3 (ա)

(թարգմանությունը)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

ԴԻՄՈՒՄ

էլեկտրոնային վիզայի համար

 

Ազգանունը

Անունը

Ծննդյան վայրը

Ծննդյան թիվը

Քաղաքացիությունը. ընտրեք պետությունը

    Սեռը`     արական      իգական

Հասցեն

Հասցեն

Հեռախոսը

Զբաղմունքը

Այցելության նպատակը

Այցերի քանակը

Կացության ժամկետը

Ընդունող կազմակերպության անվանումը կամ հրավիրողի ազգանունը,

անունը և հասցեն

Անձնագրի տեսակը

Անձնագրի համարը

Երբ է տրված -----------------------

(օրը, ամիսը, տարին)

Վավերական է մինչև -----------------------

(օրը, ամիսը, տարին)

Էլեկտրոնային փոստի հասցեն

Քարտի տեսակը (կրեդիտ քարտ)

Քարտի տիրոջ անունը, ազգանունը

Քարտի համարը

Գործողության ժամկետը

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2002
N 1397-Ն
Որոշում