Սեղմել Esc փակելու համար:
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ...

03.02.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.12.2002  -ից մինչեւ   03.02.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.06 թիվ 1892-Ն որոշում)

i

040.1047.300702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1047-Ն

 

i

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայության բազայի վրա:

2. Սահմանել, որ`

ա) «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը օդանավերի թռիչք-վայրէջքների, ավիացիոն տեխնիկայի, օդանավակայանի տարածքի, շենքերի և շինությունների անվտանգության ապահովումն է.

բ) «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` ծառայությունների մատուցում, հակահրդեհային գույքի տեղադրում, վերանորոգում, հրդեհաշիջման միջոցների վերալիցքավորում և այլ գործունեություն, որոնք ծառայում և համապատասխանում են պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

գ) «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ անշարժ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

i

4. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

(4-րդ կետը փոփ. 14.11.02 թիվ 1817-Ն որոշում)

5. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորված մարմնի միջոցների հաշվին:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` 1-ամսյա ժամկետում հաստատել`

ա) «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

բ) «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

(6-րդ կետը փոփ. 14.11.02 թիվ 1817-Ն որոշում)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 12.09.02 թիվ 1414-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2002
N 1047-Ն
Որոշում