040.1043.300702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2002 թվականի N 1043-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 63.5-րդ հոդվածի չորրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 1043-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN | Ապրանքի անվանումը | ԱՏԳ ԱԱ | Չափերի սահմանափակումը |
|ը/կ| |ծածկագիրը| |
|___|_________________________________|_________|_________________________|
| 1.|Սննդամթերք | | մինչև 50 հազ. դրամ |
|___|_________________________________|_________|_________________________|
| |այդ թվում` | | | |
|___|_________________________________|_________|____________|____________|
| |սուրճ, թեյ և համեմունք | 09,21| 1 կգ | |
|___|_________________________________|_________|____________|____________|
| |մսի, ձկան, խեցգետնից արտադրանք | 16| 5 կգ | |
|___|_________________________________|_________|____________|____________|
| |ձկան խավիար և փոխարինիչներ |160431000| 0,5 կգ | |
| | |160432000| | |
|___|_________________________________|_________|_________________________|
| 2.|Ալկոհոլային խմիչք | 22| 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 |
| | | | շշի տարողությունը 2 |
| | | | լիտրից ավելի է |
|___|_________________________________|_________|_________________________|
| 3.|Սիգարետներ, սիգարելաներ / | 2402| 400 և 25 հատ |
| |սիգարներ | | |
|___|_________________________________|_________|_________________________|
| 4.|Օծանելիք, գեղարարային և | 33| |մինչև 75 |
| |հարդարային միջոցներ | | |հազ. դրամ |
|___|_________________________________|_________|____________|____________|
| 5.|Հագուստեղեն, գլխարկներ, |61,62,63,|մեկական հատ | |
| |հովանոցներ | 65,66 | | |
|___|_________________________________|_________|____________|____________|
| 6.|Կոշկեղեն | 64| 1 զույգ | |
|___|_________________________________|_________|____________|____________|
| 7.|Թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, | 71| |մինչև 1.5 |
| |մետաղներ | | |մլն դրամ |
|___|_________________________________|_________|____________|____________|
| 8.|Ժամացույցներ | 91| 1 հատ | |
|___|_________________________________|_________|____________|____________|
| 9.|Խաղալիքներ, խաղեր | 95| |մինչև 75 |
| | | | |հազ դրամ |
|___|_________________________________|_________|____________|____________|
|10.|Գրենական պիտույքներ | 48,96| |մինչև 75 |
| | | | |հազ. դրամ |
|___|_________________________________|_________|____________|____________|
|11.|Արվեստի ստեղծագործություն, | 97| |մինչև 1 մլն|
| |անտիկվարիատ | | |դրամ |
|___|_________________________________|_________|____________|____________|
|12.|Համակարգիչ | 84,85| 1 կոմպլեկտ | |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 14.07.05 թիվ 1004-Ն, 25.04.13 թիվ 438-Ն որոշում)
------------------------------------
ԻՐՏԵԿ - նախաբանում պետք է հղումը վերաբերվի ՀՀ մաքսային օրենսգրքի 65.3
հոդվածին