118.0244.020402
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 04 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802057
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
25 մարտի 2002 թվականի N 244
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 49 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 34 ՀՐԱՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջետային հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նախահաշիվների կազմման գործընթացին աջակցելու նպատակով
Հրամայում եմ`
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի «Բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 49 հրամանով հաստատված N 1 օրինակելի ձևը լրացնել նոր ծանոթագրությամբ հետևյալ խմբագրությամբ.
«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ V. Եթե տվյալ տարվա ՀՀ պետական (համայնքի) բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված են աճողական եղանակով (այն է` I եռամսյակ, I կիսամյակ, ինն ամիս), ապա N 1 օրինակելի ձևը թույլատրվում է լրացնել աճողական եղանակով: Այդ դեպքում վերը նշված ձևի.
ա) 4-ից 7-րդ սյունակներին համապատասխանող աղյուսակի գլխամասում` «այդ թվում` ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների)» բառերից հետո լրացվում է «աճողական» բառը,
բ) 4-ից 6-րդ սյունակներում արտացոլվում են համապատասխանաբար I եռամսյակի, I կիսամյակի և ինն ամսվա ցուցանիշերը, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում:»
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի փետրվարի 7-ի «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 34 հրամանով հաստատված N 3 օրինակելի ձևը լրացնել նոր ծանոթագրությունով հետևյալ խմբագրությամբ.
«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ VI. Եթե տվյալ տարվա ՀՀ պետական (համայնքի) բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված են աճողական եղանակով (այն է` I եռամսյակ, I կիսամյակ, ինն ամիս), ապա N 3 օրինակելի ձևը թույլատրվում է լրացնել աճողական եղանակով: Այդ դեպքում վերը նշված ձևի.
ա) 4-ից 7-րդ սյունակներին համապատասխանող աղյուսակի գլխամասում` «այդ թվում` ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների)» բառերից հետո լրացվում է «աճողական» բառը,
բ) 4-ից 6-րդ սյունակներում արտացոլվում են համապատասխանաբար I եռամսյակի, I կիսամյակի և ինն ամսվա ցուցանիշերը, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում:»