Սեղմել Esc փակելու համար:
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻ ...

 

 

100.0756.160905

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         09           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005372

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 օգոստոսի 2005 թվականի N 756-Ն

 

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ» N 2.2-002-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

(վերնագիրը փոփ. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 21.12.12 թիվ 20-Ն հրամանին կից տրված է սույն որոշմամբ հաստատված

կանոնների ու նորմերի փոփոխություններով հանդերձ խմբագրված տարբերակը,

սակայն հրամանով չի նախատեսված այն նոր խմբագրությամբ շարադրելու

նորմ: Այս իսկ պատճառով կանոններն ու նորմերը նոր խմբագրությամբ չի

շարադրվել, կատարվել են միայն հրամանով նախատեսված փոփոխություններն

ու լրացումները:

Հրամանով կամ պետք է հավելվածը շարադրվեր նոր խմբագրությամբ կամ

դրանում կատարվեին փոփոխություններ և լրացումներ:

--------------------------------------------------------------------

 

Հաստատված է`

ՀՀ առողջապահության նախարարի

2005 թ. օգոստոսի 15-ի

N 756-Ն հրամանով

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 2.2-002-05

 

1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ

 

1.1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների:

1.2. Սույն Կանոնները կիրառվում են աշխատատեղերում աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման և գնահատման համար, նպատակ ունենալով սահմանել մասնագիտական ռիսկերի հիգիենիկ չափանիշները և սանիտարահիգիենիկ միջոցառումների գերակայությունները:

1.3. Սույն Կանոնները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից:

1.4. (1.4-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

2. Սույն Կանոններում օգտագործվող տերմիններ և սահմանումներ

 

. Աշխատանքի հիգիենա - կանխարգելիչ բժշկություն է, ուսումնասիրում է աշխատանքի բնույթը և պայմանները, նրանց ազդեցությունը մարդու առողջության վրա, մշակում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելմանն ուղղված գիտական հիմքեր և գործնական միջոցառումներ:

. Աշխատանքի պայմաններ - աշխատանքային գործընթացի և արտադրական միջավայրի գործոնների համակցությունն է, որտեղ իրականացվում է մարդու գործունեությունը:

. Վնասակար արտադրական գործոն - աշխատանքային միջավայրի և գործընթացի գործոն է, որի ազդեցությունը աշխատողի վրա որոշակի պայմաններում կարող է առաջացնել աշխատունակության ժամանակավոր կամ կայուն իջեցում, մասնագիտական հիվանդություն:

Աշխատանքային միջավայրի գործոնները դասակարգվում են`

Ֆիզիկական գործոններ`

- օդի ջերմաստիճան, խոնավություն, շարժման արագություն, ջերմային ճառագայթում,

- ոչ իոնացնող ճառագայթում` էլեկտրաստատիկ, հաստատուն մագնիսական, ռադիոհաճախականության միջակայքի էլեկտրամագնիսական, արտադրական հաճախականության (50 Հց) էլեկտրական և մագնիսական դաշտեր, օպտիկական միջակայքի էլեկտրամագնիսական ճառագայթում (այդ թվում` լազերային և ուլտրամանուշակագույն),

- իոնացնող ճառագայթում,

- արտադրական աղմուկ, ուլտրաձայն, ինֆրաձայն,

- թրթռում (տեղային, ընդհանուր),

- աերոզոլներ (փոշիներ) ֆիբրոգեն ազդեցության գերակայությամբ,

- լուսավորում - բնական, արհեստական (անբավարար լուսավորվածություն, ուղիղ և անդրադարձող շլացնող փայլ, լուսավորության բաբախում):

Քիմիական գործոններ - այդ թվում` կենսաբանական բնույթի որոշ նյութեր (անտիբիոտիկներ, վիտամիններ, հորմոններ, ֆերմենտներ, սպիտակուցային պատրաստուկներ) ստացված քիմիական սինթեզով և/կամ որոնց հսկողության համար օգտագործվում են քիմիական անալիզի մեթոդներ:

Կենսաբանական գործոններ - պատրաստուկներում պարունակվող մանրէներ, կենդանի բջիջներ և սպորներ, պաթոգեն մանրէներ:

Աշխատանքային գործընթացի գործոններ.

Աշխատանքի ծանրություն - աշխատանքային գործընթացի բնութագիր, արտացոլում է ծանրաբեռնվածությունը առավելապես հենաշարժական ապարատի և օրգանիզմի գործունեությունը ապահովող ֆունկցիոնալ համակարգի վրա (սիրտ-անոթային, շնչառական և այլն): Աշխատանքի ծանրությունը բնութագրվում է ֆիզիկական դինամիկ ծանրաբեռնվածությամբ, բարձրացվող և տեղափոխվող բեռի զանգվածով, աշխատողի նույնանման շարժումների ընդհանուր թվով, ստատիկ ծանրաբեռնվածության մեծությամբ, աշխատանքային դիրքով, տարածության մեջ տեղաշարժումներով:

Աշխատանքի լարվածություն - աշխատանքային գործընթացի բնութագիր, արտացոլում է ծանրաբեռնվածությունը առավելապես աշխատողի կենտրոնական նյարդային համակարգի, զգայական օրգանների, հուզական դաշտի վրա: Աշխատանքի լարվածությունը բնութագրող գործոններն են - մտավոր, զգայական, հուզական ծանրաբեռնվածություն և աշխատանքի ռեժիմ:

. Վտանգավոր արտադրական գործոն - միջավայրի և աշխատանքային գործընթացի գործոն է, որը կարող է պատճառ լինել սուր հիվանդության առաջացման կամ առողջության հանկարծակի վատացման և/կամ մահվան: Որոշ արտադրական վնասակար գործոններ, կախված նրանց քանակական բնութագրից և ազդեցության տևողությունից, կարող են վերածվել վտանգավորի:

. Աշխատանքի պայմանների հիգիենիկ նորմատիվները (սահմանային թույլատրելի խտություններ` հետագայում ՍԹԽ, սահմանային թույլատրելի մակարդակներ` հետագայում ՍԹՄ) - վնասակար արտադրական գործոնների մակարդակներ են, որոնք ամենօրյա (բացի հանգստյան օրերից) աշխատանքի դեպքում, բայց ոչ ավելի 40 ժամից մեկ շաբաթում, ամբողջ աշխատանքային ստաժի ընթացքում չպետք է առաջացնեն ժամանակակից հետազոտության մեթոդներով հայտնաբերվող հիվանդություններ, կամ առողջության վիճակի շեղումներ աշխատանքի ընթացքում կամ ներկա և հաջորդ սերունդների կյանքի հետագա տարիներին: Հիգիենիկ նորմատիվների պահպանումը չի բացառում առողջության վիճակի խանգարումները բարձր զգայնությամբ անձանց մոտ:

. Էքսպոզիցիա - վնասակար գործոնի ազդեցության ինտենսիվության և տևողության քանակական բնութագիրն է:

. Մասնագիտական ռիսկ - առողջության խանգարման (ախտահարման) հավանականության մեծությունն է, հաշվի առնելով արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի գործոնների անբարենպաստ ազդեցության հետևանքների ծանրությունը: Մասնագիտական ռիսկի գնահատումը կատարվում է հաշվի առնելով վնասակար գործոնների էքսպոզիցիայի մեծությունները, աշխատողների առողջական վիճակի և աշխատունակության կորստի ցուցանիշները:

. Պաշտպանություն ժամանակով - աշխատողների վրա արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների վնասակար ազդեցության նվազեցում` նրանց ազդեցության ժամանակի կրճատման հաշվին:

. Կանոնակարգված լրացուցիչ ընդմիջում - արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար գործոնների ազդեցության պայմաններում աշխատելիս աշխատանքային հերթափոխի ընթացքում լրացուցիչ ընդմիջում:

. Առողջություն - ֆիզիկական, մտավոր և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ, և ոչ թե միայն հիվանդության կամ ֆիզիկական արատի բացակայություն:

. Մասնագիտական հիվանդություն - հիվանդություն, որի առաջացման որոշիչ դերը պատկանում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների ազդեցությանը:

. Հիգիենիկ չափանիշներ - ցուցանիշներ են, որոնք թույլ են տալիս գնահատել արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի չափորոշիչների շեղման աստիճանը գործող հիգիենիկ նորմատիվներից: Աշխատանքի պայմանների դասակարգումը հիմնված է նշված շեղումների տարբերակման սկզբունքի վրա:

. Փոշային ծանրաբեռնվածություն - (ՓԾ) աշխատողի շնչական օրգանի վրա փոշու գումարային էքսպոզիցիոն դոզայի իրական կամ ենթադրվող մեծությունն է, որը ներշնչում է աշխատողը գործոնի հետ մասնագիտական շփման փաստացի կամ ենթադրվող ողջ ժամանակահատվածում:

. ՄՋԾ ցուցիչ - էմպիրիկ ինտեգրալ ցուցանիշ է (արտահայտված oC-ով), արտացոլում է օդի ջերմաստիճանի, նրա շարժման արագության, խոնավության և ջերմաճառագայթման զուգակցված ազդեցությունը մարդու ջերմափոխանակության վրա:

. Սառեցնող միկրոկլիմա - միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցում, որի դեպքում օրգանիզմի ջերմափոխանակության փոփոխությունները հյուսվածքների մակերեսային և խորանիստ շերտերի ջերմաստիճանի իջեցման արդյունքում հանգեցնում են օրգանիզմում ջերմության ընդհանուր կամ տեղային դեֆիցիտի (> 0,87 կՋոուլ/կգ):

. Տաքացնող միկրոկլիմա - միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցում, երբ առկա է շրջակա միջավայրի հետ մարդու ջերմափոխանակության խանգարում, օպտիմալ մեծության վերին սահմանից բարձր (0,87 կՋոուլ/կգ) ջերմության կուտակումով օրգանիզմում և/կամ ջերմային բալանսի ընդհանուր կառուցվածքում քրտինքի գոլորշիացմամբ ջերմակորստի մեծացումով (30%) ընդհանուր կամ տեղային ոչ բարեհարմար ջերմազգացողությամբ:

 

3. Արտադրական կազմակերպություններին և սենքերին ներկայացվող ընդհանուր

հիգիենիկ պահանջներ

 

3.1. Արտադրական կազմակերպությունների սենքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ են`

1) Արտադրական կազմակերպություններում արտադրական սենքի ծավալը մեկ աշխատողի համար կազմում է առնվազն 15 մ3 (խորանարդ մետր), ընդ որում սենքի բարձրությունը` 3 մ-ից ոչ պակաս, աշխատանքային մակերեսը` առնվազն 5 մ2 (քառակուսի մետր),

2) Արտադրական սենքի հատակի մակերեսը լինում է հարթ` ենթակա հեշտ մաքրման` քիմիական նյութերի և արտադրական փոշու կուտակումը կանխելու նպատակով,

3) Հատակի վրայով պարբերաբար կամ մշտական արտադրական հեղուկների հոսքի դեպքում հատակի կառուցվածքն ապահովում է թեքությունը դեպի հեղուկների հեռացման հատականցքը (տրապը) կամ ջրահեռացման ուղին:

(3.1-ին կետը փոփ. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

3.2 Արտադրական սենքերում իրականացվում են ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում.

1) Կազմակերպությունների ստորաբաժանումներում, որտեղ բացակայում են արտադրական միջավայրի վնասակար (քիմիական, կենսաբանական) գործոնները, ապահովվում են միայն բնական օդափոխանակությամբ,

2) Կազմակերպություններում արտադրական միջավայրի աշխատանքային գոտու օդում առաջացող` վնասակարության բոլոր դասերին պատկանող, քիմիական նյութերի և միացությունների` գազերի, գոլորշիների, աերոզոլների և փոշու, անջատումով ընթացող տեխնոլոգիական գործընթացների ստորաբաժանումներն ապահովվում են ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգերով,

3) Կենդանական և բուսական ծագմամբ հումքի օգտագործմամբ, դրանցից առաջացող փոշու արտանետմամբ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ շփմամբ կատարվող աշխատանքների ստորաբաժանումներն ապահովվում են ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգերով,

4) Սույն Նորմերի 3.2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում քիմիական և կենսաբանական նյութերի գործածմամբ աշխատատեղերում, բացի ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգից, բաց տեխնոլոգիական գործընթաց իրականացնող սարքեր-սարքավորումներն ապահովվում են տեղային արտաձիգ օդափոխության համակարգով,

5) Սույն Նորմերի 3.2-րդ կետում օդափոխությանը ներկայացվող պահանջները չեն տարածվում այնպիսի տեխնոլոգիական գործընթացների վրա, որոնց տեխնոլոգիական կանոնակարգով նախատեսված են այլ պայմաններ:

(3.2-րդ կետը փոփ. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

3.3 Մշտական և ոչ մշտական աշխատատեղերով սենքերն ապահովվում են արհեստական, բնական և/կամ համատեղված լուսավորմամբ.

1) Արտադրական սենքերում` ելնելով տեսողական աշխատանքի բնույթից և նշմարվող օբյեկտի նվազագույն կամ համարժեք չափից, լուսավորման ցուցանիշները սահմանվում են համապատասխան աղյուսակ 15-ի,

2) Համաարդյունաբերական սենքերում և կառուցվածքներում լուսավորման ցուցանիշները սահմանվում են համապատասխան աղյուսակ 16-ի,

3) Սույն Նորմերի 3.3 կետում լուսավորմանը ներկայացվող պահանջները չեն տարածվում այնպիսի տեխնոլոգիական գործընթացներով սենքերի վրա, որոնց տեխնոլոգիական կանոնակարգով նախատեսված են այլ պայմաններ:

(3.3-րդ կետը փոփ. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

3.4. Աշխատանքային գոտու օդում ուժեղ ազդող թունավոր նյութերի առկայության մասին ձայնային ազդանշանման համար արտադրական սենքերը և պահեստարանները պետք է սարքավորվեն ավտոմատ ինդիկատորային համակարգով (հավելված թիվ 7):

3.5. Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային սենքերի» N 2.2.8-003-12 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

(3.5-րդ կետը լրաց. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

3.6. Կազմակերպություններում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի առավելագույն և միջին հերթափոխային սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

(3.6-րդ կետը լրաց. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

3.7. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենա (համակարգիչ) շահագործող ծրագրավորողների, օպերատորների, ճարտարագետների և այլ աշխատողների աշխատանքի պայմաններին և աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 19-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-10 սանիտարական կանոններով և նորմերով:

(3.7-րդ կետը լրաց. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

3.8. Խմելու ջրի որակը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:

(3.8-րդ կետը լրաց. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

 

4. Աշխատանքի պայմանների հիգիենիկ չափանիշները և դասակարգումը ըստ

վտանգավորության և վնասակարության աստիճանի

 

4.1. Աշխատանքի պայմանների դասակարգման սկզբունքները

 

4.1.1. Ելնելով հիգիենիկ չափանիշներից, աշխատանքի պայմանները ստորաբաժանվում են 4 կարգի` օպտիմալ, թույլատրելի, վնասակար և վտանգավոր.

. աշխատանքի օպտիմալ պայմաններ (1-ին կարգ) - պահպանվում է աշխատողների առողջությունը և ստեղծված են նախադրյալներ աշխատունակության բարձր մակարդակի ապահովման համար,

. աշխատանքի թույլատրելի պայմաններ (2-րդ կարգ) - բնութագրվում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի գործոնների այնպիսի մակարդակներով, որոնք չեն գերազանցում աշխատատեղի համար սահմանված հիգիենիկ նորմատիվները,

. աշխատանքի վնասակար պայմաններ (3-րդ կարգ) - բնութագրվում է հիգիենիկ նորմատիվները գերազանցող և աշխատողի առողջական վիճակի վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող վնասակար արտադրական գործոնների առկայությամբ: Ըստ հիգիենիկ նորմատիվների գերազանցման աստիճանի վնասակար աշխատանքի պայմանները ստորաբաժանվում են չորս աստիճանի,

. աշխատանքի վտանգավոր (արտակարգ) պայմաններ (4-րդ կարգ) - բնութագրվում է արտադրական գործոնների մակարդակներով, որոնց ազդեցությունը աշխատանքային հերթափոխի ընթացքում (կամ նրա մի մասում) ստեղծում է սուր մասնագիտական ախտահարումների զարգացման ռիսկ և սպառնալիք կյանքի համար.

4.1.2. Աշխատանքը վտանգավոր (արտակարգ) աշխատանքի պայմաններում արգելվում է, բացառությամբ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված դեպքերում.

4.1.3. Աշխատատեղերում, արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների տեսակներով պայմանավորված, աշխատողներն օգտագործում են պաշտպանական հագուստ, լսողական, տեսողական և շնչառական օրգանների, ոտքերի, ձեռքերի և գլխի պաշտպանության միջոցներ, որոնք ընտրվում են ըստ իրենց պաշտպանական, բժշկահիգիենիկ և օգտագործման ցուցանիշների`

1) Ներառում են պիտանիության ժամկետների, պահպանման, օգտագործման, սպասարկման և որակի հսկողության վերաբերյալ մատակարարի ցուցումներ կամ արտադրող կազմակերպության հրահանգներ,

2) ՈՒնենում են աղմուկի մակարդակի նվազեցման ցուցանիշ և/կամ մակնշվածք,

3) Լինում են հրակայուն` ջերմային ճառագայթումից պաշտպանության համար աշխատանքային պայմաններում ինքնահրկիզման վտանգը կանխելու նպատակով,

4) Ապահովում են ցրտից մարմնի պաշտպանված մասի (ներառյալ մատների և մատների ծայրերի) ջերմամեկուսացումը և մեխանիկական ամրությունը,

5) Ապահովում են աշխատողների շնչառական օրգանների պաշտպանության նպատակով աշխատատեղերից և աշխատանքային գոտու օդից վնասակար քիմիական նյութերի, միացությունների և արտադրական փոշու նվազագույն ներթափանցումը օրգանիզմ:

(4.1.3-րդ կետը փոփ. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

4.1.4. Արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողները ենթակա են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան.

(4.1.4-րդ կետը փոփ. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

4.1.5. Աշխատանքի պայմանների աստիճանավորումը ըստ հիգիենիկ նորմատիվներից արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի առկա գործոնների շեղման աստիճանի, ներկայացված է 18-րդ բաժնում (աղյուսակներ 1-13):

 

5. Աշխատանքի պայմանների գնահատման հիգիենիկ չափանիշները քիմիական

գործոնների ազդեցության դեպքում

 

5.1. Ըստ քիմիական գործոնի մակարդակի աշխատանքի պայմանների դասումը վտանգավորության և վնասակարության կարգին իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:

5.2. Աշխատանքի պայմանների վնասակարության աստիճանը սահմանվում է ըստ վնասակար նյութերի առավելագույն խտության և միջին հերթափոխային մեծության:

5.3. Աշխատանքային գոտու օդում նույնանման ազդեցությամբ գումարման արդյունքով մի քանի վնասակար նյութերի միաժամանակյա պարունակության դեպքում` վնասակարության աստիճանը որոշվում է յուրաքանչյուրի փաստացի խտության և նրանց ՍԹԽ-ի հարաբերությունների գումարով, որը չպետք է գերազանցի 1 միավորը: Վերջինս համապատասխանում է աշխատանքի թույլատրելի պայմաններին:

Վնասակար նյութերի զուգակցումների պոտենցման արդյունքի ժամանակ աշխատանքային գոտու օդում չափված խտությունների և նրանց ՍԹԽ-ի հարաբերությունների գումարը չպետք է գերազանցի այդ զուգակցումների համար սահմանված գործակիցը (Հավելված 2, մաս 2):

5.4. Աշխատանքային գոտու օդում 2 և ավելի տարատեսակ ազդեցությամբ վնասակար նյութերի միաժամանակյա պարունակության դեպքում աշխատանքի պայմանների վնասակարության կարգը ըստ քիմիական գործոնի սահմանվում է հետևյալ կերպ.

* ըստ նյութի, որի խտությունը համապատասխանում է վնասակարության առավել բարձր կարգին և աստիճանին,

* ցանկացած թվով նյութերի առկայությունը, որոնց մակարդակները համապատասխանում են 3.1 կարգին, չի մեծացնում աշխատանքի պայմանների վնասակարության աստիճանը,

* 3 և ավելի վնասակար նյութերի առկայությունը` 3.2 կարգի մակարդակներով, աշխատանքի պայմանները փոխադրում են հաջորդ վնասակարության աստիճանը - 3.3,

* 2 և ավելի վնասակար նյութերը` 3.3 կարգի մակարդակներով, աշխատանքի պայմանները փոխադրում են 3.4 կարգին:

Նույնանման օրինակով իրականացվում է 3.4 կարգից` 4-րդ կարգին փոխադրումը:

5.5. Եթե մեկ նյութը ունի մի քանի առանձնահատուկ ներգործություն (քաղցկեղածին, ալերգեն և այլն), աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է ըստ առավել բարձր վնասակարության աստիճանի:

5.6. Մաշկային ծածկույթները թափանցող և համապատասխան նորմատիվ ՍԹՄ ունեցող նյութերի հետ աշխատանքի ժամանակ աշխատանքի պայմանների կարգը սահմանվում է ըստ աղյուսակ 1-ի «վնասակար նյութեր 3-4 կարգի վտանգավորության» տողին համապատասխան: Մաշկով թափանցող առաջին կարգի վնասակարությամբ նյութերի համար օգտագործվում է նույն աղյուսակի «հակաուռուցքային դեղամիջոցներ, հորմոններ, էստրոգեններ» տողը:

 

6. Աշխատանքի պայմանների գնահատման հիգիենիկ չափանիշները կենսաբանական

բնույթի գործոնների ազդեցության դեպքում

 

6.1. Կենսաբանական գործոնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 2-ին համապատասխան:

6.2. Աշխատողի վրա մի քանի կենսաբանական գործոնների զուգակցված ազդեցությունը գնահատվում է համանման քիմիական գործոններին (կետ 5. 3):

 

7. Աշխատանքի պայմանների գնահատման հիգիենիկ չափանիշները ֆիբրոգեն

ազդեցության գերակայությամբ աերոզոլների ազդեցության դեպքում (ԱՖԱԳ)

 

7.1. Ֆիբրոգեն ազդեցության գերակայությամբ աերոզոլների (այսուհետ ԱՖԱԳ) հետ շփման ժամանակ աշխատանքի պայմանների կարգը և վնասակարության աստիճանը որոշվում է, ելնելով ԱՖԱԳ-ի միջին հերթափոխային խտության մեծությունից և միջին հերթափոխային ՍԹԽ գերազանցման պատիկությունից (աղյուսակ 3):

7.2. Աշխատողների շնչական օրգանների վրա ԱՖԱԳ-ի ազդեցության գնահատման լրացուցիչ ցուցանիշ է հանդիսանում փոշային ծանրաբեռնվածությունը (այսուհետև ՓԾ) գործոնի հետ իրական կամ ենթադրվող շփման ողջ ժամանակահատվածում: Ֆիբրոգեն փոշու միջին հերթափոխային ՍԹԽ գերազանցման դեպքում ՓԾ հաշվարկը պարտադիր է:

7.3. ՓԾ աշխատողի շնչական օրգանի վրա (կամ բանվորների խմբի, եթե նրանք կատարում են նման օրինակ աշխատանք համանման պայմաններում) հաշվարկվում է ելնելով աշխատանքային գոտու օդում ԱՖԱԳ-ի միջին հերթափոխային փաստացի խտություններից, թոքային օդափոխության ծավալից (կախված աշխատանքի ծանրությունից), և փոշու հետ շփման տևողությունից.

ՓԾ = K x N x T x Q, որտեղ`

K - աշխատողի շնչական գոտում փոշու միջին հերթափոխային փաստացի խտությունն է մգ/մ3,

N - աշխատանքային հերթափոխերի թիվը օրացուցային տարում,

T - ԱՖԱԳ-ի հետ շփման տարիների քանակը,

Q- Թոքային օդափոխության ծավալը հերթափոխում - մ3:

ՓԾ կարելի է հաշվարկել փոշու հետ շփման աշխատանքի ցանկացած շրջանում փաստացի կամ ենթադրվող մեծության ստացման համար:

7.4. Ըստ աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության թոքային օդափոխության ծավալը հերթափոխում կազմում է`

1 ա և 1 բ կարգի աշխատանքների համար` 4 մ3,

1 ա և 2-րդ բ կարգի աշխատանքների համար` 7 մ3,

3-րդ կարգի աշխատանքների համար` 10 մ3:

ՓԾ ստացված փաստացի տվյալները համեմատվում են ՓԾ ստուգիչ մեծությունների հետ, որի արժեքը հաշվարկվում է կախված փաստացի կամ ենթադրվող աշխատանքային ստաժից, փոշու ՍԹԽ-ից և աշխատանքի կարգից կետ 7.3-ին համապատասխան:

ՓԾ ստուգիչ մակարդակը (ՍՓԾ) գործոնի հետ մասնագիտական շփման ողջ շրջանում ձևավորված փոշային ծանրաբեռնվածությունն է, փոշու միջին հերթափոխային ՍԹԽ պահպանման պայմաններում:

ՍՓԾ = ՍԹԽ x N x T x Q, որտեղ

ՍԹԽ - փոշու միջին հերթափոխային սահմանային թույլատրելի խտությունն է աշխատողի շնչական գոտում` մլգ/մ3,

N - աշխատանքային հերթափոխերի թիվը օրացուցային տարում,

T - ԱՖԱԳ-ի հետ շփման տարիների քանակը,

Q- Թոքային օդափոխության ծավալը հերթափոխում - մ3:

7.5. Փաստացի ՓԾ ստուգիչ մակարդակին համապատասխանելու դեպքում աշխատանքի պայմանները դասվում են թույլատրելի կարգին:

7.6. Ստուգիչ ՓԾ գերազանցման պատիկությունը մատնանշում է ըստ տվյալ գործոնի աշխատանքի պայմանների վնասակարության կարգը (աղյուսակ 3):

 

8. Թրթռաձայնային գործոնների ազդեցության հիգիենիկ չափանիշներ

 

8.1. Աղմուկի, թրթռման, ինֆրաձայնի և ուլտրաձայնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 4-ին համապատասխան:

8.2. Աշխատանքի պայմանների վնասակարության աստիճանը թրթռաձայնային գործոնների ազդեցության ժամանակ սահմանվում է հաշվի առնելով նրանց ժամանակային բնութագրերը:

 

9. Աշխատանքի պայմանների կարգի որոշումը արտադրական աղմուկի ազդեցության

դեպքում

 

9.1. Աղմուկի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 4-ին համապատասխան:

9.2. Աշխատողի վրա մշտական աղմուկի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է աղմուկի մակարդակի չափումների արդյունքների հիման վրա դԲԱ-ով ըստ աղմկաչափի «A» սանդղակի «դանդաղ» ժամանակային բնութագրի վրա:

9.3. Աշխատողի վրա ոչ մշտական աղմուկի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է աղմուկի համարժեքային մակարդակի չափման արդյունքների հիման վրա:

9.4. Հերթափոխի ընթացքում աշխատողի վրա տարբեր ժամանակային (մշտական, ոչ մշտական-տատանվող, ընդհատվող, ազդակային) և սպեկտրալ (լայնաշերտ, երանգային) բնութագրերով զանազան զուգակցումներով աղմուկի ազդեցության դեպքում չափվում կամ հաշվարկվում է ձայնի համարժեքային մակարդակը:

 

10. Աշխատանքի պայմանների վնասակարության աստիճանի որոշումը արտադրական

թրթռման ազդեցության դեպքում

 

10.1. Թրթռման ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 4-ին համապատասխան:

10.2. Աշխատողների վրա մշտական թրթռման (ընդհանուր, տեղային) ազդեցության հիգիենիկ գնահատման համար չափվում կամ հաշվարկվում է թրթռաարագության ճշտված մակարդակը դԲ-ով:

10.3. Աշխատողների վրա ոչ մշտական թրթռման (ընդհանուր, տեղային) ազդեցության հիգիենիկ գնահատումը կատարվում է ըստ նորմավորվող չափորոշիչների համարժեքային (ըստ էներգիայի) մակարդակի:

Այդ դեպքում աշխատանքի պայմանների գնահատման համար չափվում կամ հաշվարկվում է թրթռաարագության համարժեքային ճշտված մակարդակը դԲ-ով:

10.4. Աշխատանքային օրվա ընթացքում (հերթափոխում) աշխատողների վրա, ինչպես մշտական, այնպես և ոչ մշտական թրթռման (ընդհանուր, տեղային) ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատման համար չափվում կամ հաշվարկվում է թրթռաարագության համարժեքային ճշտված մակարդակը դԲ-ով, հաշվի առնելով նրանց ազդեցության տևողությունը:

 

11. Աշխատանքի պայմանների դասակարգումը ինֆրաձայնի ազդեցության դեպքում

 

11.1. Ինֆրաձայնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 4-ին համապատասխան:

11.2. Աշխատողների վրա մշտական ինֆրաձայնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է ձայնային ճնշման մակարդակի չափման արդյունքների հիման վրա ըստ «գծային» սանդղակի, դԲգծ-ով:

11.3. Աշխատողների վրա ոչ մշտական ինֆրաձայնի ազդեցության ժամանակ աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է ձայնային ճնշման համարժեքային (ըստ էներգիայի) ընդհանուր (գծային) մակարդակի չափման կամ հաշվարկման արդյունքների հիման վրա դԲգծ.համ:

11.4. Աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողների վրա ինչպես մշտական, այնպես և ոչ մշտական ինֆրաձայնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատման համար չափվում կամ հաշվարկվում է ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը (դԲգծ.համ.) հաշվի առնելով նրանց ազդեցության տևողությունը:

 

12. Աշխատանքի պայմանների դասակարգումը ուլտրաձայնի ազդեցության դեպքում

 

12.1. Աշխատողների վրա օդային ուլտրաձայնի ազդեցության դեպքում` 20.0 Հց-ից մինչև 100.0 կՀց հաճախականությամբ տատանումների տիրույթում, աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է ձայնային ճնշման մակարդակի չափման արդյունքներով:

12.2. Հպումային ուլտրաձայնի ազդեցության դեպքում` 20 կՀց-ից մինչև 100.0 մգՀց հաճախականությամբ տատանումների տիրույթում, աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է թրթռաարագության (մ/վրկ) առավելագույն արժեքի չափման արդյունքով կամ նրա լոգարիթմական մակարդակով (դԲ):

 

13. Աշխատանքի պայմանների դասակարգումը ըստ միկրոկլիմայի ցուցանիշների

 

13.1. Աշխատանքի պայմանների դասումը վնասակարության և վտանգավորության այս կամ այն կարգին ըստ միկրոկլիմայի (սառեցնող և տաքացնող) ցուցանիշների կատարվում է 5-8 աղյուսակներին համապատասխան:

13.2. Սենքում (անկախ տարվա շրջանից), ինչպես նաև բաց տարածքում տարվա տաք եղանակին տաքացնող միկրոկլիմայի գնահատման համար օգտագործվում է միջավայրի ջերմային ծանրաբեռնվածության ինտեգրալ ցուցանիշը (այսուհետ` ՄՋԾ):

13.3 Աղյուսակ 6-ում բերված են ՄՋԾ ցուցիչի մեծությունները ամառային թեթև հագուստի կոմպլեկտ հագած մարդու նկատմամբ:

13.4. Միկրոկլիմայի օպտիմալ արժեքի և թույլատրելիի վերին սահմանի գնահատման համար կարող են օգտագործվել ինչպես նրա առանձին բաղկացուցիչները, այնպես և ՄՋԾ ցուցիչը (եթե ջերմային ճառագայթումը <= 1000="" վտ/մ2)="" աղյուսակներ="" 5-ին="" և="" 6-ին="">

13.5. Մարդու մարմնի` <= 25%="" մակերեսի="" ջերմային="" ճառագայթահարման="" (1000="" վտ/մ2-ն="" գերազանցող)="" դեպքում="" աշխատանքի="" վնասակար="" պայմանները="" բնութագրվում="" են="" որպես="" վնասակար="" և="" վտանգավոր,="" նույնիսկ="" եթե="" մջծ="" ցուցիչը="" ունի="" թույլատրելի="" չափորոշիչներ="" (աղյ.="" 5):="" այդ="" դեպքում="" աշխատանքի="" պայմանների="" կարգը="" որոշվում="" է="" ըստ="" ամենաարտահայտված="" ցուցանիշի`="" մջծ="" ինդեքսի="" կամ="" ջերմային="" ճառագայթման="" (աղյուսակ="" 5="" -="">

* 100 Վտ/մ2-ուց բարձր մարդու մարմնի ճառագայթահարման դեպքում անհրաժեշտ է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (այդ թվում դեմքի և աչքերի):

* 5-րդ աղյուսակում բերված ինֆրակարմիր ճառագայթահարման մեծությունների դեպքում անընդհատ ճառագայթահարման և դադարների տևողության կանոնակարգումը պարտադիր է (համապատասխան հավելված 1, կետ 1.2-ի):

13.6. Տարվա տաք շրջանում բաց տարածքում աշխատելու դեպքում պետք է կողմնորոշվել 5-րդ և 6-րդ աղյուսակներում բերված միկրոկլիմայի չափորոշիչներով:

13.7. Սառեցնող միկրոկլիմայով արտադրական շենքերում աշխատանքի ժամանակ աշխատանքի պայմանների կարգը (ջերմային ճառագայթման բացակայության դեպքում) որոշվում է ըստ աղյուսակ 7-ի:

13.8. Սառեցնող միկրոկլիմայով արտադրական սենքերում աշխատանքի ժամանակ աշխատանքի պայմանների կարգը կարող է նվազեցվել (բայց ոչ ցածր 3.1 կարգից), աշխատանքի ռեժիմի և հանգստի պահպանման և աշխատողին համապատասխան ջերմամեկուսացմամբ հագուստով ապահովման պայմանով:

(13.8-րդ կետը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

13.9. Սառեցնող միկրոկլիմայով և ջերմային ճառագայթման աղբյուրների առկայությամբ արտադրական սենքերում աշխատողների համար աշխատանքի պայմանների կարգը սահմանվում է ըստ «ջերմային ճառագայթում» ցուցանիշի (աղյ. 6), եթե նրա ինտենսիվությունը բարձր է 1000 Վտ/մ2-ից, 141-1000 Վտ/մ2 ջերմային ճառագայթման դեպքում աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է օրգանիզմի վրա կոնկրետ ջերմային ճառագայթահարման ծանրաբեռնվածության որոշման հիմքի վրա:

13.10. Աշխատանքի պայմանների կարգը, տարվա ցուրտ շրջանում, բաց տարածքներում և չջեռուցվող սենքերում աշխատանքների ժամանակ որոշվում է ըստ աղյուսակ 8-ի: Ջերմաստիճանի մեծությունները բերված են համապատասխան ջերմամեկուսացմամբ հագուստի կոմպլեկտ հագած մարդու նկատմամբ` հաշվի առնելով միջին ծանրության աշխատանքների կատարումը և ցուրտ միջավայրում անընդհատ գտնվելու ժամանակի համապատասխան կանոնակարգումը (անընդհատ գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 2 ժամից): Օդի շարժման արագությունը թույլատրելիից գերազանցելու դեպքում ջերմաստիճանի ցուցանիշը պետք է բարձրացվի 2.2 oC նրա արագության բարձրացման յուրաքանչյուր 1 մ/վրկ-ի համար: (-40 oC-ից ցածր օդի ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է շնչական օրգանների պաշտպանություն):

13.11. Հերթափոխի ընթացքում աշխատողի արտադրական գործունեությունը տարբեր միկրոկլիմաներում (տաքացնող և սառեցնող), իրականացվելու դեպքում անհրաժեշտ է այն գնահատել առանձին-առանձին:

 

15. Աշխատանքի պայմանների դասակարգումը ըստ լուսային միջավայրի

ցուցանիշների

 

15.1. Աշխատանքի պայմանների գնահատումը ըստ «լուսավորման» գործոնի կատարվում է համաձայն աղյուսակ 9-ում բերված բնական և արհեստական լուսավորման ցուցանիշների:

15.2. Սենքում բնական լուսավորման և ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցների բացակայության դեպքում աշխատանքի պայմանները ըստ «բնական լուսավորում» ցուցանիշի դասվում են 3.2 կարգին, իսկ վերջինիս առկայության դեպքում` 3.1 կարգին:

15.3. Լուսավորման համակցված համակարգի դեպքում, եթե գումարային լուսավորվածությունը համապատասխանում է նորմերին, իսկ ընդհանուր լուսավորվածության բաղադրիչը ցածր է նորմատիվային մակարդակից, աշխատանքի պայմանները ըստ «արհեստական լուսավորում» ցուցանիշի դասվում են 3.1 կարգին:

15.4. «Անդրադարձող փայլ» ցուցանիշը որոշվում է օբյեկտների զանազանման և ուղղորդված, ցրված, խառը անդրադարձումով օժտված աշխատամակերեսների վրա աշխատանքի ժամանակ: Անդրադարձող փայլի շլացնող ազդեցության առկայության, օբյեկտների զանազանման տեսանելիության վատացման և տեսողության անբարեհարմարության դեպքում աշխատանքի պայմանները ըստ տվյալ ցուցանիշի դասվում են 3.1 կարգին:

15.5. «Պայծառության» ցուցանիշը որոշվում է, երբ առկա է դրա սահմանափակման անհրաժեշտության ցուցում:

15.6. «Պայծառության անհավասարաչափ տեղաբաշխման» ցուցանիշի հսկողությունը կատարվում է տեսաէկրանային սարքերով (ՏԷՍ) և անձնական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով (ԱԷՀՄ) սարքավորված աշխատատեղերի համար: Այն ենթադրում է պայծառությունների փոխադարձ կապի որոշում աշխատամակերեսների (սեղան, փաստաթուղթ), ինչպես նաև աշխատամակերեսի և պատերի մակերեսների, սարքավորումների միջև:

15.7. Արհեստական լուսավորման առանձին ցուցանիշների կարգերը որոշելուց հետո (լուսավորվածություն, շլացման ցուցանիշ, լուսավորվածության բաբախման գործակից, անդրադարձող շլացնող փայլ, պայծառություն, պայծառության անհավասարաչափ տեղաբաշխում) կատարվում է վերջնական գնահատում ըստ «արհեստական լուսավորում գործոնի, վնասակարության ամենաբարձր աստիճանին պատկանող ցուցանիշի հիման վրա:

15.8. Եթե աշխատատեղը տեղադրված է մի քանի սենքերում, աշխատանքի պայմանների գնահատումը ըստ լուսային միջավայրի ցուցանիշների կատարվում է, հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրում գտնվելու ժամանակը:

15.9. Աշխատանքի պայմանների գնահատումը ըստ լուսային միջավայրի ցուցանիշի կատարվում է «բնական» և «արհեստական» լուսավորման գնահատականների վնասակարության ամենաբարձր ցուցանիշի հիման վրա:

15.10 Արտադրական կազմակերպություններում և հասարակական շենքերում լուսավորման գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 8-ի:

(15.10-րդ կետը լրաց. 16.10.13 թիվ 63-Ն հրաման)

 

16. Աշխատանքի պայմանների հիգիենիկ չափանիշները ոչ իոնացնող

էլեկտրամագնիսական դաշտերի և ճառագայթման ժամանակ

 

16.1. Աշխատանքի պայմանների դասակարգումը ոչ իոնացնող էլեկտրամագնիսական դաշտերի և ճառագայթման ազդեցության պայմաններում կատարվում է աղյուսակ 10-ին համապատասխան, իսկ օպտիկական տիրույթով ոչ իոնիզացնող ճառագայթումը (լազերային և ուլտրամանուշակագույն) ըստ աղյուսակ 11-ի:

16.2. Տարբեր հաճախականությունների տիրույթում մի քանի աղբյուրներից առաջացած ոչ իոնացնող էլեկտրամագնիսական դաշտերի և ճառագայթման միաժամանակյա ազդեցության դեպքում աշխատատեղի աշխատանքի պայմանների կարգը սահմանվում է ըստ այն գործոնի, որը ունի ամենաբարձր վնասակարության աստիճան: Այդ դեպքում, եթե արձանագրվում է ՍԹՄ-ի գերազանցում 2 և ավելի նորմավորվող հաճախականությունների տիրույթում, ապա վնասակարության աստիճանը մեծանում է 1-ով:

 

17. Աշխատանքի պայմանների հիգիենիկ չափանիշները ըստ աշխատանքային

գործընթացի ծանրության և լարվածության

 

17.1. Աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության գնահատումը բերված է համապատասխանաբար 12-րդ և 13-րդ աղյուսակներում:

17.2. Ֆիզիկական աշխատանքի ծանրության գնահատումը կատարվում է աղյուսակ 12-ում բերված բոլոր ցուցանիշների հաշվառման հիման վրա: Այդ դեպքում սկզբից սահմանվում է յուրաքանչյուր չափված ցուցանիշի կարգը, իսկ աշխատանքի ծանրության վերջնական գնահատումը կատարվում է ամենաբարձր աստիճան ունեցող ցուցանիշով: 3.1. և 3.2. աստիճան ունեցող 2 և ավելի ցուցանիշների միաժամանակյա առկայության դեպքում աշխատանքի պայմանները ըստ աշխատանքային գործընթացի ծանրության գնահատվում են 1 աստիճանով բարձր և հետագայում համապատասխանաբար:

17.3. Աշխատանքի լարվածության ամենաբարձր աստիճանը համապատասխանում է 3.3. կարգին:

17.4. Աշխատողների օրգանիզմի ընդհանուր էներգածախսի ինտենսիվությամբ (Վտ-ով) պայմանավորված աշխատանքի կարգերը ստորաբաժանվում են համապատասխան աղյուսակ 14-ի:

(17.4-րդ կետը լրաց. 21.12.12 թիվ 20-Ն հրաման)

 

18. Աշխատանքի պայմանների հիգիենիկ դասակարգման աղյուսակներ

 

Աղյուսակ 1

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ աշխատատեղերի օդում քիմիական

բնույթի վնասակար նյութերի պարունակության (ՍԹԽ-ի

գերազանցում, անգամ)

 

._________________________________________________________________________.

| Վնասակար նյութեր  |              Աշխատանքի պայմանների կարգ              |

|                   |_____________________________________________________|

|                   |թույլա-  |              վնասակար             |վտան-  |

|                   |տրելի    |                                   |գավոր  |

|                   |_________|___________________________________|_______|

|                   |    2    |  3.1  |  3.2   |  3.3   |   3.4   |   4   |

|___________________|_________|_______|________|________|_________|_______|

|1-2 կարգի          |<= ս.թ.խ.|1.1-3.0|3.1-6.0="" |6.1-10=""  |10.1-20.0|="">20.0  |

|վտանգավորության    |         |       |        |        |         |       |

|վնասակար նյութեր,  |         |       |        |        |         |       |

|բացառությամբ ստորև |         |       |        |        |         |       |

|թվարկվածների       |         |       |        |        |         |       |

|___________________|_________|_______|________|________|_________|_______|

|3-4 կարգի          |<= ս.թ.խ.|1.1-3.0|3.1-10.0|="">10.0   |         |       |

|վտանգավորության    |         |       |        |        |         |       |

|վնասակար նյութեր,  |         |       |        |        |         |       |

|բացառությամբ ստորև |         |       |        |        |         |       |

|թվարկվածների       |         |       |        |        |         |       |

|___________________|_________|_______|________|________|_________|_______|

|Նյութեր, վտանգավոր |<= ս.թ.խ.|1.1-2.0|2.1-4.0="" |4.1-6.0="" |6.1-10.0="" |="">10.0 x|

|սուր թունավորման   |         |       |        |        |         |       |

|զարգացման համար,   |         |       |        |        |         |       |

|սուր և  գրգռիչ     |         |       |        |        |         |       |

|ազդեցության        |         |       |        |        |         |       |

|մեխանիզմով         |         |       |        |        |         |       |

|___________________|_________|_______|________|________|_________|_______|

|Քաղցկեղածիններ     |<= ս.թ.խ.|1.1-3.0|3.1-6.0="" |6.1-10.0|="">10.0    |       |

|___________________|_________|_______|________|________|_________|_______|

|Ալերգեններ         |<= ս.թ.խ.|=""       |1.1-3.0="" |3.1-10.0|="">10.0    |       |

|___________________|_________|_______|________|________|_________|_______|

|Հակաուռուցքային    |         |       |        |        |   +     |       |

|դեղամիջոցներ,      |         |       |        |        |         |       |

|հորմոններ          |         |       |        |        |         |       |

|(էստրոգեններ)      |         |       |        |        |         |       |

|___________________|_________|_______|________|________|_________|_______|

|Նարկոտիկ-          |         |       |   +    |        |         |       |

|անալգետիկներ       |         |       |        |        |         |       |

._________________________________________________________________________.

 

+ Աշխատատեղերի օդում անկախ վնասակար նյութերի խտություններից աշխատանքային պայմանները դասվում են տվյալ կարգին:

x Սուր ուղղորդված ազդեցության մեխանիզմով նյութերի համար նշված մակարդակների գերազանցումը կարող է հանգեցնել սուր, այդ թվում և մահացու թունավորման:

 

Աղյուսակ 2

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ աշխատատեղերի օդում կենսաբանական

բնույթի վնասակար նյութերի պարունակության

 

._________________________________________________________________________.

| Վնասակար նյութեր   |                Աշխատանքի պայմանների կարգ           |

|                    |____________________________________________________|

|                    |թույլատրելի      |            վնասակար      |վտան-  |

|                    |                 |                          |գավոր  |

|                    |_________________|__________________________|_______|

|                    |       2         |  3.1  |  3.2   | 3.3 |3.4|   4   |

|____________________|_________________|_______|________|_____|___|_______|

|մանրէներ, մանրէների |<= ս.թ.խ.=""        |1.1-3.0|3.1-10.0|="">10.0|   |       |

|կենդանի բջիջներ և   |                 |       |        |     |   |       |

|սպորներ պարունակող  |                 |       |        |     |   |       |

|պատրաստուկներ       |                 |       |        |     |   |       |

|____________________|_________________|_______|________|_____|___|_______|

|Ախտածին մանրէներ    |հատուկ վտանգավոր |       |        |     |   |   +   |

|                    |վարակներ         |       |        |     |   |       |

|                    |_________________|_______|________|_____|___|_______|

|                    |Այլ վարակային    |       |        |  +  |   |       |

|                    |հիվանդությունների|       |        |     |   |       |

|                    |հարուցիչներ      |       |        |     |   |       |

._________________________________________________________________________.

 

+ Անկախ աշխատանքային գոտում օդում վնասակար նյութի խտությունից աշխատանքի պայմանները դասվում են տվյալ կարգին:

 

Աղյուսակ 3

 

Աշխատանքի պայմանների կարգերը կախված աշխատանքային գոտու օդում

ֆիբրոգեն ազդեցության գերակայությամբ աերոզոլների (ԱՖԱԳ)

պարունակությունից և շնչական օրգանների վրա փոշային

ծանրաբեռնվածությունից (ՍԹԽ և ՓԾԽ գերազանցման հաճախականությունը)

 

._________________________________________________________________________.

|  Վնասակար նյութեր*   |              Աշխատանքի պայմանների կարգ           |

|                      |__________________________________________________|

|                      |թույլա-  |              վնասակար         |վտան-   |

|                      |տրելի    |                               |գավոր   |

|                      |         |                               |(արտա-  |

|                      |         |                               |կարգ) **|

|                      |_________|_______________________________|________|

|                      |    2    |  3.1  |  3.2   |  3.3   | 3.4 |   4    |

|_________________________________________________________________________|

|                       ՍԹԽ գերազանցում, անգամ                            |

|_________________________________________________________________________|

|փոշու խտություն       |<= ս.թ.խ.|1.1-2.0|2.1-5.0="" |5.1-10.0|="">10.0|        |

|_________________________________________________________________________|

|                       ՓԾԽ գերազանցում, անգամ                            |

|_________________________________________________________________________|

|փոշային               |<= փ.ծ.խ.|1.1-2.0|2.1-5.0="" |5.1-10.0|="">10.0|        |

|ծանրաբեռնվածություն   |         |       |        |        |     |        |

|(փ.ծ)*                |         |       |        |        |     |        |

|______________________|_________|_______|________|________|_____|________|

|Փոշային               |<= փ.ծ.խ.|1.1-1.5|1.6-3.0="" |3.1-5.0="" |="">5.0 |        |

|ծանրաբեռնվածություն   |         |       |        |        |     |        |

|ֆիբրոգեն ազդեցության  |         |       |        |        |     |        |

|գերակայությամբ        |         |       |        |        |     |        |

|փոշիների համար        |         |       |        |        |     |        |

|(ս.թ.խ. 1 մլգ/մ3),    |         |       |        |        |     |        |

|ինչպես նաև  ասբեստ    |         |       |        |        |     |        |

|պարունակող փոշու համար|         |       |        |        |     |        |

._________________________________________________________________________.

 

* բացառությամբ փոշիների, որոնք ունեն արտահայտված ֆիբրոգեն ազդեցություն և 1 մլգ/մ3 և ցածր ս.թ.խ., ինչպես նաև ասբեստ պարունակող փոշիների համար:

** 200-400 մլգ/մ3 խտությունները գերազանցող, հրդեհավտանգ և պայթյունավտանգ օրգանական փոշիներ:

 

Աղյուսակ 4

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ աշխատատեղում աղմուկի, ընդհանուր

և տեղային թրթռման, ինֆրաձայնի և ուլտրաձայնի մակարդակների

 

._________________________________________________________________________.

| Գործոնի անվանում, ցուցանիշ, չափման     |    Աշխատանքի պայմանների կարգ   |

|                միավոր                  |________________________________|

|                                        |թույլա- |   վնասակար    |վտան-  |

|                                        |տրելի   |               |գավոր  |

|                                        |        |               |(արտա- |

|                                        |        |               |կարգ)  |

|                                        |________|_______________|_______|

|                                        |    2   |3.1|3.2|3.3|3.4|   4   |

|_________________________________________________________________________|

|                    ս.թ.մ-ի գերազանցում մինչև                            |

|_________________________________________________________________________|

|Աղմուկ, ձայնի համարժեքային մակարդակ, դԲԱ|<= ս.թ.մ|5=""  |15="" |25="" |35="" |="">35    |

|________________________________________|________|___|___|___|___|_______|

|Տեղային թրթռում, վիբրոարագության        |<= ս.թ.մ|3=""  |6=""  |9=""  |12="" |="">12    |

|համարժեքային ուղղված մակարդակ, դԲ       |        |   |   |   |   |       |

|________________________________________|________|___|___|___|___|_______|

|Ընդհանուր թրթռում, վիբրոարագության      |<= ս.թ.մ|6=""  |12="" |18="" |24="" |="">24    |

|համարժեքային ուղղված մակարդակ, դԲ       |        |   |   |   |   |       |

|________________________________________|________|___|___|___|___|_______|

|Ինֆրաձայն. ձայնային ճնշման ընդհանուր    |<= ս.թ.մ|5=""  |10="" |15="" |20="" |="">20    |

|մակարդակ, դԲգծ                          |        |   |   |   |   |       |

|________________________________________|________|___|___|___|___|_______|

|ՈՒլտրաձայն օդային. ձայնային ճնշման      |<= ս.թ.մ|10="" |20="" |30="" |40="" |="">40    |

|մակարդակ հաճախականությունների 1/3       |        |   |   |   |   |       |

|օկտավային շերտագծերում, դԲ              |        |   |   |   |   |       |

|________________________________________|________|___|___|___|___|_______|

|ՈՒլտրաձայն հպման. վիբրոարագության       |<= ս.թ.մ|5=""  |10="" |15="" |20="" |="">20    |

|մակարդակ, դԲ                            |        |   |   |   |   |       |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 5

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ միկրոկլիմայի ցուցանիշների

արտադրական սենքերի համար` անկախ տարվա շրջանից և բաց տարածքների

համար` տարվա տաք շրջանում

 

._________________________________________________________________________.

|Ցուցանիշ     |              Աշխատանքի պայմանների կարգ                    |

|             |___________________________________________________________|

|             |օպտիմալ |թույլա- |          վնասակար            |վտանգավոր |

|             |        |տրելի   |                              |(արտակարգ)|

|             |________|________|______________________________|__________|

|             |    1   |   2    | 3.1  |  3.2  |  3.3  |  3.4  |    4     |

|_____________|________|________|_________________________________________|

|Օդի          |ըստ Սան |ըստ Սան |Ըստ ՄՋԾ - ինդեքսի ցուցանիշի (տես աղյ.    |

|ջերմաստիճան  |Ն և  Կ  |Ն. և  Կ.|6.), սառեցնող միկրոկլիմայով շենքերի      |

|Co           |        |        |համար, ըստ օդի ջերմաստիճանի:             |

|_____________|________|________|_________________________________________|

|Օդի շարժման  |ըստ Սան |ըստ Սան |Հաշվի է առնված ՄՋԾ - ինդեքսի ցուցանիշում |

|արագություն  |Ն և  Կ  |Ն. և  Կ.|(տես աղյ. 6.): Սառեցնող միկրոկլիմայի     |

|մ/վրկ        |        |        |գնահատման ժամանակ հաշվի է առնվում        |

|             |        |        |ջերմաստիճանային ուղղման համար:           |

|_____________|________|________|_________________________________________|

|Օդի          |ըստ Սան |ըստ Սան |Ըստ ՄՋԾ - ինդեքսի ցուցանիշի (տես աղյ. 6.)|

|խոնավություն,|Ն և  Կ  |Ն. և  Կ.|_________________________________________|

|%            |        |        |14-10 |<10    |=""       |=""       |="">

|_________________________________________________________________________|

|ՄՋԾ - ինդեքս, Co                                                         |

|_________________________________________________________________________|

|Ջերմային     |ըստ Սան |ըստ Սան |1001- |1501-  |2001-  |2501-  |>2800     |

|ճառագայթում, |Ն. և  Կ.|Ն. և  Կ.|1500  |2000   |2500   |2800   |          |

|Վտ/մ2        |        |        |      |       |       |       |          |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 6

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ ՄՋԾ -ինդեքսի (oC) ցուցանիշի

տաքացնող միկրոկլիմայով արտադրական սենքերի համար` անկախ տարվա

շրջանից և բաց տարածքների համար` տաք շրջանում

 

._________________________________________________________________________.

|Աշ- |Ընդհանուր   |              Աշխատանքի պայմանների կարգ                |

|խա- |էներգածախս  |_______________________________________________________|

|տանք|Վտ/մ2       |օպ- |թույ|              վնասակար                 |վտան-|

|ների|            |տի- |լա- |_______________________________________|գավոր|

|կարգ|            |մալ |տրե-|  I աստ. |  II աստ.| III աստ.| IV աստ. |(արտա|

|    |            |    |լի  |         |         |         |         |կարգ)|

|    |            |____|____|_________|_________|_________|_________|_____|

|    |            |  1 | 2  |   3.1   |   3.2   |   3.3   |   3.4   |  4  |

|____|____________|_________|_________|_________|_________|_________|_____|

|Iա  |68(58-77)   |22.2-26.4|26.5-26.6|26.7-27.4|27.5-28.6|28.7-31.0|>31.0|

|____|____________|_________|_________|_________|_________|_________|_____|

|Iբ  |88(78-97)   |21.5-25.8|25.9-26.1|26.2-26.9|27.0-27.9|28.0-30.3|>30.3|

|____|____________|_________|_________|_________|_________|_________|_____|

|IIա |113(98-129) |20.5-25.8|25.2-25.5|25.6-26.2|26.3-27.3|27.4-29.9|>29.9|

|____|____________|_________|_________|_________|_________|_________|_____|

|IIբ |145(130-160)|19.5-23.9|24.0-24.2|24.3-25.0|25.1-26.4|26.5-29.1|>29.1|

|____|____________|_________|_________|_________|_________|_________|_____|

|III |177(161-193)|18.0-21.8|21.9-22.2|22.3-23.4|23.5-25.7|25.8-27.9|>27.9|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 7

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ օդի ջերմաստիճանի ցուցանիշի (oC

ստորին սահման) սառեցնող միկրոկլիմայով արտադրական սենքերում

աշխատանքի ժամանակ

 

._________________________________________________________________.

|Աշխա-|Ընդհանուր   |        Աշխատանքի պայմանների կարգ             |

|տանք-|էներգածախս, |______________________________________________|

|ների |Վտ/մ2       |Օպտիմալ|Թույլատրելի|    Վնասակար *     |Վտան- |

|կարգ |            |       |           |___________________|գավոր |

|     |            |       |           | I  |II  |III |IV  |(արտա-|

|     |            |       |           |աստ.|աստ.|աստ.|աստ.|կարգ) |

|     |            |_______|___________|____|____|____|____|______|

|     |            |    1  |   2       |3.1 |3.2 |3.3 |3.4 |  4   |

|_____|____________|_______|___________|____|____|____|____|______|

|Iա   |68(58-77)   |ըստ Սան|ըստ Սան    |18  |16  |14  |12  |      |

|     |            |Ն և  Կ |Ն և  Կ     |    |    |    |    |      |

|_____|____________|_______|___________|____|____|____|____|______|

|Iբ   |88(78-97)   |-»-    |-»-        |17  |15  |13  |11  |      |

|_____|____________|_______|___________|____|____|____|____|______|

|IIա  |113(98-129) |-»-    |-»-        |14  |12  |10  |8   |      |

|_____|____________|_______|___________|____|____|____|____|______|

|IIբ  |145(130-160)|-»-    |-»-        |13  |11  |9   |7   |      |

|_____|____________|_______|___________|____|____|____|____|______|

|III  |177(161-193)|-»-    |-»-        |12  |10  |8   |6   |      |

._________________________________________________________________.

 

* Աշխատանքի պայմանների 3-րդ կարգին համապատասխան բերված է օդի ջերմաստիճանը oC: Օպտիմալից 0.1 մ/վրկ օդի շարժման արագության մեծացման դեպքում ըստ սան նորմերի օդի ջերմաստիճանը պետք է մեծացնել 0,2 oC-ով:

 

Աղյուսակ 8

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ օդի ջերմաստիճանի ցուցանիշի (Co

ստորին սահման) բաց տարածքների համար տարվա ցուրտ շրջանում և ցուրտ

(չջեռուցվող) սենքերում

 

.______________________________________________________________.

|Կլիմա-|Հագուստի        |       Աշխատանքի պայմանների կարգ      |

|յական-|ջերմամեկուսացում|______________________________________|

|գոտի  |C Վտ/մ2         |Թույլա-|    Վնասակար          |Վտան-  |

|      |                |տրելի  |______________________|գավոր  |

|      |                |       | I   |II   |III  |IV  |(արտա- |

|      |                |       |աստ. |աստ. |աստ. |աստ.|կարգ)  |

|      |                |_______|_____|_____|_____|____|_______|

|      |                |   2   |3.1  |3.2  |3.3  |3.4 |   4   |

|______|________________|_______|_____|_____|_____|____|_______|

|Iա    |0.71            |-30    |-3.6 |-38.5|-40.8|-60 |<>

|______|________________|_______|_____|_____|_____|____|_______|

|Iբ    |0.82            |-38    |-46.2|-48.9|-54.4|-70 |<>

|______|________________|_______|_____|_____|_____|____|_______|

|II    |0.61            |-23    |-29.4|-31.5|-35.7|-48 |<>

|______|________________|_______|_____|_____|_____|____|_______|

|III   |0.51            |-15.9  |-21.3|-23  |-26  |-37 |< -37="">

.______________________________________________________________.

 

Աղյուսակ 9

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ արտադրական սենքերի լուսային

միջավայրի չափանիշների

 

._________________________________________________________________________.

|      Գործոն, ցուցանիշ         |    Աշխատանքի պայմանների կարգ            |

|                               |_________________________________________|

|                               |Թույլատրելի |         Վնասակար-3         |

|                               |            |____________________________|

|                               |            |I            |II  |III |IV  |

|                               |            |աստ.         |աստ.|աստ.|աստ.|

|                               |____________|_____________|____|____|____|

|                               |       2    |     3.1     |3.2 |3.3 |3.4 |

|_______________________________|____________|_____________|____|____|____|

|Բնական լուսավորում. բնական     |>=0.6       |0.1-0.6      |<0.1|    |="">

|լուսավորվածության գործակից     |            |             |    |    |    |

|(բլգ, %)                       |            |             |    |    |    |

|_______________________________|____________|_____________|____|____|____|

|Արհեստական լուսավորում         |            |             |    |    |    |

|_______________________________|____________|_____________|____|____|____|

|Աշխատամակերեսի       |I-IV, VII|0.5EH<0.5eh       |=""    |=""    |="">

|լուսավորվածություն.  |_________|____________|_____________|____|____|____|

|(E.լք) տեսողական     |V, VI    |EH*         |

|աշխատանքների կարգի   |VIII-XIV |            |             |    |    |    |

|համար                |         |            |             |    |    |    |

|_______________________________|____________|_____________|____|____|____|

|Շլացման ցուցանիշ (PH)          |PH*         |>PH          |    |    |    |

|_______________________________|____________|_____________|____|____|____|

|Անդրադարձող փայլ               |բացակայու-  |առկայությունը|    |    |    |

|                               |թյունը      |             |    |    |    |

|_______________________________|____________|_____________|____|____|____|

|Լուսավորվածության բաբախման     |KnH*        |>KnH         |    |    |    |

|գործակից (Kn, %)               |            |             |    |    |    |

|_______________________________|____________|_____________|____|____|____|

|Պայծառություն (L, KD/m2)       |LH*         |>LH          |    |    |    |

|_______________________________|____________|_____________|____|____|____|

|Պայծառության տեղաբաշխման       |CH*         |>CH          |    |    |    |

|անհավասարաչափություն           |            |             |    |    |    |

._________________________________________________________________________.

 

* Նորմատիվային նշանակումներ` լուսավորվածությունը - En, բաբախման գործակից - KnH, շլացման ցուցանիշ` PH, պայծառություն - LH, պայծառության տեղաբաշխման անհավասարաչափություն - CH:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

Բնագրում «ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ» բաժնում «13.»

ենթաբաժնից հետո գալիս է «15.» ենթաբաժինը,

Հավելված 2-ի աղյուսակում «31.» կետից հետո գալիս է «33.» կետը:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
15.08.2005
N 756-Ն
Հրաման