25.02.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «գործի» բառը փոխարինել «գործի (այդ թվում` ըստ փուլերի)» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «75» թիվը փոխարինել «95» թվով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին և 18.2-րդ կետերով.
«18.1) քննարկում է դատարանների բնականոն գործունեության հարցերը, իր լիազորությունների շրջանակում լուծում դրանք կամ դրանց լուծման նպատակով դիմում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.
18.2) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան և վիճակագրությունը և ամփոփման արդյունքների հիման վրա կազմում զեկույցներ.».
2) 28-րդ կետի «գործերի քննության» բառերը փոխարինել «գործերի քննության (այդ թվում` ըստ փուլերի)» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ` նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:»:
i
Հոդված 6. Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Որոշումն ընդունվում է նիստին մասնակցող Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին բաշխվող գործերի նկատմամբ:
Հանրապետության Նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 15 Երևան ՀՕ-22-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 15 փետրվարի 2022 թվական: