Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0085.220202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2002 թվականի N 85

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2003 թվականին միջնադարյան հայ նշանավոր բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյա և ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի նշված հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու մասին որոշումը`

1. Ստեղծել համապատասխան հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը (կցվում են):

2. Հոբելյանական հանձնաժողովներին` քսանօրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագրերը և կազմել ծախսերի նախահաշիվները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տասնօրյա ժամկետում, հոբելյանական միջոցառումների ծրագրերի և ծախսերի նախահաշիվների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված հոբելյանական միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2002 թ.

փետրվարի 22-ի N 85

որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» ՊՈԵՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ 1000-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ռ. Շառոյան             - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                             սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Ռ. Դավոյան             - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

    Գ. Սահակյան            - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային

                             ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար

                             (համաձայնությամբ)

    Պ. Սաֆարյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                             տեղակալ

    Կ. Արիստակեսյան        - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                             սպորտի նախարարի տեղակալ

    Տ. Նաղդալյան           - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի

                             նախագահ (համաձայնությամբ)

    Ա. Կարապետյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                             հարցերի վարչության պետ

    Ֆ. Զաքարյան            - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Ա. Եղիազարյան          - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                             Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի

                             տնօրեն

    Ս. Կապուտիկյան         - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                             ակադեմիկոս, բանաստեղծուհի

    Լ. Անանյան             - Հայաստանի գրողների միության նախագահ

                             (համաձայնությամբ)

    Հ. Մաթևոսյան           - գրող

    Ս. Արևշատյան           - ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի

                             անվան հին ձեռագրերի ինստիտուտ

                             (Մատենադարան) տնօրեն

    Պ. Խաչատրյան           - գրականագետ

    Վ. Գաբրիելյան          - գրականագետ

    Վ. Ներսիսյան           - գրականագետ

    Վ. Ղազարյան            - արվեստաբան

    Հ. Թամրազյան           - գրականագետ

    Ա. Դոլուխանյան         - գրականագետ

    Թ. Պետրոսյան           - գրականագետ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը լրաց. 13.05.02 թիվ 279, 08.11.02 թիվ 645-Ա որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2002 թ.

փետրվարի 22-ի N 85

որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ռ. Շառոյան             - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                             սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Ռ. Դավոյան             - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

    Պ. Սաֆարյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                             տեղակալ

    Կ. Արիստակեսյան        - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                             սպորտի նախարարի տեղակալ

    Տ. Նաղդալյան           - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի

                             նախագահ (համաձայնությամբ)

    Ռ. Ամիրխանյան          - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի

                             կոմպոզիտորների միության նախագահ

                             (համաձայնությամբ)

    Ռ. Շուգարյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Կարապետյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                             հարցերի վարչության պետ

    Ֆ. Զաքարյան            - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Ա. Սմբատյան            - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի

                             Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

    Գ. Հարությունյան       - Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն

    Կ. Խաչատրյան           - կոմպոզիտոր, «Արամ Խաչատրյան» հիմնադրամի

                             նախագահ

    Ա. Հարությունյան       - կոմպոզիտոր

    Տ. Մանսուրյան          - կոմպոզիտոր

    է. Միրզոյան            - կոմպոզիտոր

    Գ. Գրիգորյան           - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի

                             պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական

                             ղեկավար

    Ս. Սարգսյան            - երաժշտագետ

    Ս. Նավասարդյան         - դաշնակահարուհի

    Է. Թոփչյան             - Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական

                             ղեկավար և գլխավոր դիրիժոր

    Տ. Հեքեքյան            - «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի

                             գեղարվեստական ղեկավար

   Ս. Սարաջյան            - Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր

   Ն. Բաբայան             - Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն

   Ա. Ղարաբեկյան         - Հայաստանի պետական կամերային նվագախմբի

                             գեղարվեստական ղեկավար

   Կ. Դուրգարյան         - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի

                             ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր

    Ռ. Աբրահամյան          - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                             սպորտի նախարարության արվեստի վարչության պետ

                             (հանձնաժողովի քարտուղար)

 

(կազմը լրաց. 13.05.02 թիվ 279, 08.08.02 թիվ 476-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.02.2002
N 85
Որոշում