(ուժը կորցրել է 13.10.05 թիվ 794-Ա որոշում)
i
041.0906.261201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2001 թվականի N 906
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ականապատված սահմանամերձ տարածքների իրական չափերը ճշտելու և դրա հետ կապված աշխատանքները կանոնակարգելու նպատակով`
1. Ստեղծել ականապատված սահմանամերձ տարածքների ճշտման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):
i
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ:
(2-րդ կետը խմբ. 30.04.02 թիվ 254 որոշում)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2001 թ.
դեկտեմբերի 26-ի N 906 որոշմամբ
ԿԱԶՄ
i
ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Հ. Աբաջյան - ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի
վարչության արգելափակման և սահմանատման բաժնի պետ,
փոխգնդապետ
Ա. Ասատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական
հողերի օգտագործման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Վարդևանյան - ՀՀ բնապահպանության նախարարության հողերի պահպանության
վարչության պետ
- Տավուշի մարզպետի տեղակալ
- Վայոց ձորի մարզպետի տեղակալ
- Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
- Սյունիքի մարզպետի տեղակալ
Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի հողաշինարարության վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 26.03.02 թիվ 155 որոշում)