Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՓԵՏՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 01/7 ...

27.06.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.12.2001  -ից մինչեւ   27.06.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 02.05.02 թիվ 02/577 հրաման)

i

0124.1589.181001

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         10           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401164

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

8 հոկտեմբերի 2001 թվականի N 02/1589

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 2-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 01/7 հրամանում կատարել հետևյալ լրացումը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգի 2.1-րդ կետի «2)» ենթակետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ խմբագրությամբ.

«Համատիրության անդամների և չսեփականաշնորհված բնակարանները վարձակալողների կողմից վճարվող պարտադիր վճարների հաշվին համատիրության անդամների ընդհանուր սեփականությունը հանդիսացող գույքի, շինությունների, տարածքների, ինժեներական կառույցների սպասարկումը չի դիտվում որպես համատիրության կողմից ծառայությունների մատուցում: Այլ անձանց պատվերով (հանձնարարությամբ) համատիրության կողմից այլ աշխատանքների կատարումը դիտվում է որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք` ծառայությունների մատուցում:»:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
08.10.2001
N 02/1589
Հրաման