Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԺԱՄԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՆՔԵՐԻ ...

 

 

117.0069.111001

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         10           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11701161

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

21 օգոստոսի 2001 թվականի N 69

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` վարկային միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող օբյեկտների շինարարության (վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, հիմնանորոգման) նախահաշվային արժեքի որոշման ընթացքում կառույցների ամփոփ նախահաշիվներում ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման համար նախատեսվող միջոցների որոշման նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել և 2002թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել «Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմերը»:

2. 2002թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ IV-9-84 «Ժամանակավոր շենքերի և կառուցվածքների շինարարության համար ծախսերի նախահաշվային նորմերի մշակման և կիրառման կանոններ»:

3. «ՀՀ քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենին (Ա. Առուստամյան)` տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի սահմանված կարգով ապահովել «Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմեր»-ի հրատարակումը և տարածումը:

 

i

ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1.1. Սույն նորմերը մշակված են համաձայն ՀՀ Կառավարության 1999թ.մայիսի 26-ի թիվ 351 «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման:

1.2. Սույն նախահաշվային նորմերը կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում` քաղաքաշինության բնագավառում, պետական բյուջեի (այդ թվում` վարկային) միջոցների հաշվին, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող օբյեկտների շինարարության (վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, հիմնանորոգման) նախահաշվային արժեքի որոշման ընթացքում կառույցների ամփոփ նախահաշիվներում ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման համար նախատեսվող միջոցների չափի որոշման համար:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Նախահաշվային նորմերը հաշվի են առնում շինարարական աշխատանքների իրականացման և շինարարական հրապարակների (շինարարության համար հատկացված տարածքի) սահմաններում շինարարության աշխատակիցների սպասարկման անհրաժեշտ շենքերի ու կառուցվածքների (ժամանակավոր կառուցվող, ինչպես նաև մշտական` նոր կառուցված կամ գոյություն ունեցող շենքերի և կառուցվածքների հարմարեցումը օգտագործման համար) ամբողջ համալիրի իրականացման աշխատանքները և ծախսերը (հավելված 1):

2.2. Նախահաշվային նորմերն արտահայտված են շին.մոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` տոկոսներով և կիրառվում են կախված նախագծի (բանվորական նախագիծ) անվանմամբ սահմանված շինարարության տեսակից:

2.3. Շենքերի և կառուցվածքների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, այդ թվում կազմակերպությունների տարածքում երկրորդ և հաջորդական հերթերով նոր արտադրամասերի կառուցման արժեքի ամփոփ նախահաշվային հաշվարկներում ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման համար նախատեսվող միջոցների չափը որոշվում է սույն նորմերով` կիրառելով - 0.8 գործակից:

Շենքերի և կառուցվածքների հիմնանորոգման արժեքի նախահաշվային հաշվարկներում ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման համար նախատեսվող միջոցների չափը որոշվում է սույն նորմերով` կիրառելով - 0.5 գործակից:

 

3. ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԱՆԵՐ

 

.___________________________________________________________.

|Հ/հ |               Անվանումը                    | Նորմերը |

|    |                                            | %-ով    |

|____|____________________________________________|_________|

| 1  |          2                                 |    3    |

|____|____________________________________________|_________|

|    |       I. Արդյունաբերական շինարարություն    |         |

|____|____________________________________________|_________|

| 1. |Գունավոր և  սև  մետալուրգիական              |         |

|    |արդյունաբերություն (բացի                    |   3.0   |

|    |հանքահանութային)                            |         |

| 2. |Մեքենաշինական արդյունաբերություն            |   2.5   |

| 3. |Հանքահանութային արդյունաբերություն          |   3.3   |

| 4. |Նավթավերամշակման և  գազի                    |   3.3   |

|    |արդյունաբերություն                          |         |

| 5. |Քիմիական  արդյունաբերություն                |   2.8   |

| 6. |Փայտամթերման և  փայտամշակման                |   3.7   |

|    |արդյունաբերություն                          |         |

| 7. |Շինանյութերի և  շինինդուստրիայի             |   2.0   |

|    |արդյունաբերություն                          |         |

| 8. |Թեթև  արդյունաբերություն                    |   1.8   |

|8ա. |Սննդարդյունաբերություն և  բժշկական          |   3.0   |

|    |արդյունաբերություն                          |         |

|____|____________________________________________|_________|

|    |         II. Էներգետիկ շինարարություն       |         |

|____|____________________________________________|_________|

| 9. |Ջերմային էլեկտրակայաններ                    |   5.0   |

|10. |Ատոմային էլեկտրակայաններ                    |   6.5   |

|11. |Արդյունաբերա-ջեռուցման ՋԷԿ                  |   4.5   |

|12. |Ինքնուրույն կաթսայատներ                     |   2.5   |

|13. |Էլեկտրահաղորդման օդային գծեր                |   3.0   |

|14. |Տրանսֆորմատորային ենթակայաններ 35 կՎ և      |         |

|    |ավել հզորությամբ                            |   3.0   |

|15. |Տրանսֆորմատորային ենթակայաններ մինչև  35    |         |

|    |կՎ հզորությամբ և  այլ էներգետիկ             |   2.0   |

|    |շինարարության օբյեկտներ                     |         |

|____|____________________________________________|_________|

|    |       III. Տրանսպորտային շինարարություն    |         |

|____|____________________________________________|_________|

|16. |Նոր երկաթուղիներ, առանց թունելների,         |         |

|    |կամուրջների և  ուղեկամուրջների 50մ և        |   6.0   |

|    |ավել երկարությամբ                           |         |

|17. |Երկաթուղային հանգույցների, կայանների        |         |

|    |զարգացում (տարածում), երկաթուղային          |   5.0   |

|    |ճանապարհների վերակառուցում և                |         |

|    |էլեկտրաֆիկացում                             |         |

|18. |Ավտոմոբիլային ճանապարհներ` առանց            |         |

|    |թունելների, կամուրջների և                   |   3.6   |

|    |ուղեկամուրջների 50մ և  ավել երկարությամբ    |         |

|19. |Մետրոպոլիտեններ                             |   5.0   |

|20. |Երկաթուղային և  ավտոմոբիլային               |         |

|    |կամուրջներ, ինչպես նաև  ուղեկամուրջներ      |   8.0   |

|    |50մ և  ավել երկարությամբ                    |         |

|21. |Երկաթուղային և  ավտոմոբիլային կամուրջներ    |   4.5   |

|    |և  ուղեկամուրջներ մինչև  50մ երկարությամբ   |         |

|22. |Օդանավակայաններ                             |   4.0   |

|23. |Հավաքիչ (կոլեկտորային) թունելներ            |   4.0   |

|____|____________________________________________|_________|

|    |IV. Բնակարանային-քաղաքացիական շինարարություն|         |

|____|____________________________________________|_________|

|24. |Առանձին կանգնած շենքեր և  կառուցվածքներ     |   1.0   |

|25. |Շենքեր և  կառուցվածքներ բարեկարգմամբ և      |   1.5   |

|    |ինժեներահաղորդակցման ուղիներով              |         |

|26. |Քաղաքի և  համայնքների սահմաններում          |         |

|    |ինժեներա-հաղորդակցման ուղիներ               |   1.5   |

|    |(ջրատարներ, կոյուղային հավաքիչներ,          |         |

|    |ջերմակայաններ, գազատարներ)                  |         |

|27. |Էլեկտրատրանսպորտի  գծեր                     |   1.7   |

|____|____________________________________________|_________|

|    |         V. Այլ տեսակի շինարարություն       |         |

|____|____________________________________________|_________|

|28. |Հացահատիկի ընդունման, պահպանման և           |         |

|    |վերամշակման շենքեր և  կառուցվածքներ         |   3.0   |

|29. |Պաշտպանության նախարարության օբյեկտների      |         |

|    |շինարարություն                              |   3.0   |

|30. |Կապի ցանցեր և  կառուցվածքներ                |         |

|    |ա) գծային կառուցվածքներ                     |   2.5   |

|    |բ) հրապարակային կառուցվածքներ               |   2.0   |

|31. |Գյուղատնտեսության շինարարություն,           |         |

|    |ներառելով բնակարանային-քաղաքացիական         |         |

|    |օբյեկտների շինարարությունը գյուղական        |   2.5   |

|    |բնակավայրերում                              |         |

|32. |Ջրային տնտեսության շինարարություն,          |         |

|    |հիդրոտեխնիկական կառուցվածքներ,              |   3.0   |

|    |մելիորատիվ և  ձկնարդյունաբերության          |         |

|    |կառուցվածքներ                               |         |

|33. |Մայրուղային հաղորդակցման ուղիներ,           |         |

|    |քաղաքից և  համայնքներից դուրս               |   3.0   |

|    |ա) գծային կառուցվածքներ                     |   6.0   |

|    |բ) հրապարակային կառուցվածքներ               |         |

|34. |Նորմերում չնշված այլ ճյուղերի               |         |

|    |արդյունաբերության կազմակերպություններ       |         |

|    |ա) մինչև  5.0 մլրդ դրամ արժեքով             |   2.5   |

|    |բ)  5.0 մլրդից ավել արժեքով                 |   2.0   |

.___________________________________________________________.

 

Նախահաշվային նորմերում հաշվի չեն առնված և անհրաժեշտության դեպքում նախագծային լուծումների հիման վրա նախահաշվային հաշվարկներում ներառվում են հետևյալ միջոցները`

. տվյալ կառույցի համար տվյալ ժամանակահատվածում կոնկրետ շինարարական և մոնտաժային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ժամանակավոր շենքերի և կառուցվածքների շինարարության`

- նավամատույցներ ափերի ամրապնդման աշխատանքների համար,

- աշտարակավոր, հաստարանային, շքամուտքա-սլաքավոր ամբարձիչների ռելսային ճանապարհների և նրանց տակի հիմքերի և այլնի կառուցման համար,

. ժամանակավոր շրջանցիկ երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման,

. ստորգետնյա հանքակապիտալ աշխատանքների իրականացման տեխնոլոգիայի հետ կապված ծախսերի փոխհատուցման`

- հանքահորերի վրայի ժամանակավոր շենքեր,

- ժամանակավոր հետգլորովի ճանապարհներ,

- ժամանակավոր մաքրման կառուցվածքներ,

. նախագծային տվյալների հիման վրա կառուցվող շենքի ներսում կմախքի մոնտաժման համար ժամանակավոր ճանապարհների կառուցման,

. ժամանակավոր պարսպող կոնստրուկցիաների կառուցում, որոնք տարանջատում են գործող տարածքները նոր կառուցվող, կցակառուցվող կամ վերակառուցվող տարածքներից,

. ժամանակավոր սխեմայով օբյեկտները շահագործման հանձնելու համար ցանցերի և կառուցվածքների կառուցման:

 

Հավելված թիվ 1

 

ՑԱՆԿ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԵՐՈՎ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ

 

1. Նախահաշվային նորմերում հաշվի են առնված հետևյալ ծախսերը`

ա) շինարարության աշխատողների սպասարկման և շինարարության արտադրության կարիքների համար նոր կառուցված շենքերի և կառուցվածքների ժամանակավոր հարմարեցման ու աշխատանքների ավարտից հետո նրանց վերականգնման և նորոգման,

բ) գոյություն ունեցող տարածքների վարձակալության և հարմարեցման, հետագայում նրանց նախնական տեսքի վերականգնման,

գ) արհեստական կառուցվածքներով, էստակադներով և տեղափոխումներով կառուցվող ժամանակավոր երկաթուղային, ավտոմոբիլային, հողատար ճանապարհների, այդ թվում նախամայրուղային ճանապարհի ու կառուցվող գծային կառուցվածքի միջև միացնող տարածքի, շինարարական հրապարակում անցումների կառուցման և պահպանման, ինչպես նաև հետագայում նրանց քանդման,

դ) շինարարական հրապարակում բաշխիչ սարքերից մինչ առանձին օբյեկտներ հաղորդակցման ուղիների և ժամանակավոր կոմունիկացիաների կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման` ջրով, էլեկտրաէներգիայով, ջեռուցմամբ, սեղմված օդով և այլ ապահովելու համար,

ե) նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների տեղափոխման համար ժամանակավոր կախովի ճանապարհների և մամլուխ-ամբարձիչների կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

զ) շինարարության տարածքում նյութերի, պատրաստվածքների, կոնստրուկցիաների և սարքավորումների պահպանման համար փակ (ջեռուցվող և չջեռուցվող) և բաց ժամանակավոր նյութատեխնիկական պահեստների կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

է) ժամանակավոր արտադրական արհեստանոցների (նորոգման-մեխանիկական, ամրանային, ատաղձագործական-պայտագործական և այլն) շինարարության և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

ը) ժամանակավոր էլեկտրասնուցման, օդասնուցման կետերի և այլնի շինարարության և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

թ) շինարարական հրապարակում քարեջարդիչ-տեսակավորող սարքերի, բետոնե-շաղախային հանգույցների և սարքերի կամ գծային շինարարությունում տեղափոխվող սարքերի ժամանակավոր շահագործման,

ժ) ժամանակավոր ցեմենտա-բետոնյա և ասֆալտբետոնյա գործարանների տեղադրման, շահագործման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց շին.կազմակերպության պահեստ տեղափոխման,

ի) բետոնյա և երկաթբետոնյա կառուցվածքների պատրաստման համար ժամանակավոր արտադրամասերի կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

լ) սարքավորումների խոշորացված և նախնական հավաքման համար փորձատեղերի (լաստակների) կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

խ) երկաթուղային ճանապարհների հավաքովի օղակների համար օղակահավաքման արտադրամասերի կառուցման,

ծ) ժամանակավոր հանքերում շինությունների կառուցման,

կ) թունելներում և հորաններում սեղմված օդի, ջրի, էլեկտրամատակարարման, կապի ցանցերի և այլ ժամանակավոր հաղորդակցուղիների կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

հ) շինարարական հրապարակներում շինանյութերի և կառուցվածքների փորձարկման համար ժամանակավոր լաբորատորիաների ստեղծման,

ձ) շինարարական մեխանիզմների հիմնատակերի կառուցման,

ղ) աշխատանք կատարողների համար ժամանակավոր վարչական գրասենյակների կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

ճ) շինարարական հրապարակում հակահրդեհային և պահակային միջոցառումների հետ կապված ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

մ) աշխատանք կատարողների սպասարկման համար սանիտարա-կենցաղային շինությունների կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման,

յ) շին.հրապարակի պարիսպների ու ցանկապատերի կառուցման և աշխատանքներն իրականացնելուց հետո դրանց քանդման:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
21.08.2001
N 69
Հրաման